Skip to main content

Այս անգամ էլ ուսանողի աչքերով ^_^

Ողջույն ՜՜՜ Կրկին ես և իմ
 մտքերի շարանը  ^_^ ~
Վաղուց չեմ բողոքել պարոն (կամ տիկին) Մուսայի բացակայությունից (շնորհակալություն դասախոսներիցս մեկին ՝ այն վերադարձնելու համար) : 3 շաբաթ է , ինչ գրառում չեմ կատարել : Չէ՜՜՜ բոլոր նպաստավոր պայմանները կան , ուղղակի լիովին նոր միջավայրը , կյանքի քիչ նոր ռեժիմը թույլ չեն տալիս հավաքել մտքերը և հավեսով բողոքել ...
Հայ եմ , չեմ կարող առանց բողոքի ...
Եկավ այն սպասված  (երևի սպասված ուրիշների կողմից , բայց ոչ իմ) ուսանողական կյանքի առաջին օրը , անցան էլի օրեր ... Արդեն երկու շաբաթ է ...
Երևի չկային այնպիսի սպասումներ , որոնք արդարացվեին կամ չարդարացվեին ...
Եվս մի մարդկային հասարակության փոքր մաս , որի մասն ես կազմում , որը քեզ երբեմն չի կարող ընդունել այնպիսին , ինչպիսին դու ես  ... Որի բաղադրիչը չես ուզում դառնալ , բայց ստիպված ես ... Իսկ եթե ուզում ես , ապա պիտի հակառակ գնաս քո շատ և շատ սկզբունքների... Հասարակություն , որը քեզնից չի պահանջում այն , ինչ կարող ես տալ   , այլ այն , ինչը պարտավոր ես ու պիտի տաս ..
Չմոռանամ  ... Ողջ կյանքս էլ կարծել եմ , որ ոչինչ չգիտեմ , բայց այստեղ հերթով բոլորը գալիս են և չէ ՜ , չէ ՜ , չեն ապացուցում , այլ ուղղակի պարտադրում են հասկանալ , որ մենք բոլորս ոչինչ չգիտենք ...
Իմ բոլոր պատկերացումների համաձայն ՝ մանկավարժի աշխատանքը կայանում է նրանում , որ սովորեցնի  ինչ-որ բան , այլ ոչ թե այդ գիտելիքը  , անհասկանալի է , թե որտեղից , հայտնվի մեր ուղեղներում այն նախապայմանով , որ իրենք մեզ անընդհատ անգրագետ կոչեն ... Ես երբեք չեմ հասկանա այն ուսուցիչներին կամ դասախոսներին , որոնք , անընդհատ խոսելով աշակերտի կամ ուսանողի գիտելիքի ցածր մակարդակի մասին , ուզում են ինչ-որ բան սովորեցնել : Միգուցե դա ինձ և մի քանի ուրիշների դրդում է սովորելու , բայց ոչ թե որովհետև նրանց ասածը ուզում ենք կատարել , Ոչ ՜ ... Ամենևին ...   Դա երբևէ իմ տեսած ու լսած ամենաանիմաստ կրթելու միջոցն է ...
 Այս օրերի ընթացքում հասկացա մի կարևոր բան . ԵՐԲԵՔ չեմ աշխատի դասախոս կամ ուսուցիչ կամ նման որևէ բան ... Ամենաանշնորհակալ  ու ամենատանջալի մասնագիտությունը երբևէ ... Ես էլ եմ անշնորհակալ  ☺  Միգուցե ամեն անգամ անգրագետ կոչելով ՝ դասախոսները ավելի պիտանի մարդ ստանան թե՛ ինձնից , թե ՛ մյուս 60-ից  , քան բարի ու համբերատար ձևանալով :
Իսկ այս 2 շաբաթվա ամենամեծ բացահայտումը մարդիկ էին , իմ տարեկիցները ՝ հետաքրքիր ու ձևական , խելացի  ու ամենանման  ...


Comments

Blog News said…
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
Շնորհակալություն :)

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)