Skip to main content

Posts

Showing posts with the label հպարտություն

Իմ կյանքը` ՖՈՒՏԲՈԼԸ ` Ռեալ Մադրիդը....

Արդեն , ինչպես երեկ նշեցի , 4 ամիս է , ինչ գոյություն ունի այս բլոգը , սակայն այս 4 ամիսների ընթացքում ես չեմ անդրադարձել իմ ամենակարևոր նախասիրությանը ` ՖՈՒՏԲՈԼԻՆ: Անգամներ են լինում , երբ ֆուտբոլն ինձ համար դառնում է ապրելակերպ: Oրվա 24 ժամը ինձ համար ուղղակիորեն ֆուտբոլ է լինում : Ամեն երկրորդ բառս ֆուտբոլին է վերբերում: Միգուցե շատերն ինձ դատափետեն ` ասելով , որ ես աղջիկ եմ և հարկավոր չէ դարձնել ֆուտբոլը ապրելակերպ: Սակայն պիտի հակառակվեմ և ասեմ , որ կարևոր չէ , թե որ սեռի ներկայացուցիչն է երկրպագում , այլ կարևոր է ընդամենը մի բան , որ բոլորը թե տղա , թե աղջիկ միավորվում են մի " փիլիսոփայության " շուրջ ` ՖՈՒՏԲՈԼԻ: Եվ ինչպես ցանկացած ֆուտբոլասեր ունեմ իմ ամենասիրելի թիմը ` ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ- ը:   Ինձ համար Ռեալը ուղղակի թիմ չէ , ինչպես և շատերի համար: Ես չեմ կարող չդիտել որևէ հանդիպում , որը խաղում է Ռեալը: Իսկ , եթե չեմ դիտում , ապա ողբերգության է ինձ մոտ վերածվում: Բայց ամենակարևորը , եթե չեմ դիտում , քնելուց առաջ , երբ ուզում եմ փակել աչքերս` ասում եմ " Տղերք ջան , անպա...