Skip to main content

Իմ կյանքը` ՖՈՒՏԲՈԼԸ ` Ռեալ Մադրիդը....

Արդեն , ինչպես երեկ նշեցի , 4 ամիս է , ինչ գոյություն ունի այս բլոգը , սակայն այս 4 ամիսների ընթացքում ես չեմ անդրադարձել իմ ամենակարևոր նախասիրությանը ` ՖՈՒՏԲՈԼԻՆ: Անգամներ են լինում , երբ ֆուտբոլն ինձ համար դառնում է ապրելակերպ: Oրվա 24 ժամը ինձ համար ուղղակիորեն ֆուտբոլ է լինում : Ամեն երկրորդ բառս ֆուտբոլին է վերբերում: Միգուցե շատերն ինձ դատափետեն ` ասելով , որ ես աղջիկ եմ և հարկավոր չէ դարձնել ֆուտբոլը ապրելակերպ: Սակայն պիտի հակառակվեմ և ասեմ , որ կարևոր չէ , թե որ սեռի ներկայացուցիչն է երկրպագում , այլ կարևոր է ընդամենը մի բան , որ բոլորը թե տղա , թե աղջիկ միավորվում են մի " փիլիսոփայության " շուրջ ` ՖՈՒՏԲՈԼԻ: Եվ ինչպես ցանկացած ֆուտբոլասեր ունեմ իմ ամենասիրելի թիմը ` ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ-ը:  Ինձ համար Ռեալը ուղղակի թիմ չէ , ինչպես և շատերի համար: Ես չեմ կարող չդիտել որևէ հանդիպում , որը խաղում է Ռեալը: Իսկ , եթե չեմ դիտում , ապա ողբերգության է ինձ մոտ վերածվում: Բայց ամենակարևորը , եթե չեմ դիտում , քնելուց առաջ , երբ ուզում եմ փակել աչքերս` ասում եմ " Տղերք ջան , անպայման հաղթել , մինիմում 10-0": Ես շատ եմ ուրախանում և հպարտանում , երբ ՌԵԱԼն հաղթում է : Շատ հաճախ առաջանում է հպարտության զգացում : Հպարտություն , որը երևի թե զգում են ծնողները , երբ իրենց երեխաներն հասնում են որոշակի բարձունքների:

 Ես չեմ հիշում , թե ինչպես որոշեցի դառնալ Ռեալի երկրպագու: Նույն հաջողությամբ (ԱՆհաջողությամբ , առանց վիրավորանքների ) ես կարող էի լինել Բարսայի երկրպագու: Սակայն մի կախարդական ուժ ինձ ստիպեց , որ ես սիրեմ Ռեալը ողջ հոգով: Ռեալ Մադրիդի նույնիսկ փոքրիկ  նշանը ինձ ուժ է տալիս: Նայելով նրանց խաղին ` ավելի ու ավելի եմ ուզում հասնել իմ բոլոր նպատակներին: Հաճախ Ռեալը դառնում է ուղղակի իմ կյանքի իմաստը: Գիտեմ , որ սխալ եմ , բայց ինչ արած այսպիսին եմ: Բայց ամենահետաքրքիրը այն վիճակն է , որը տիրում է ինձ մոտ խաղից առաջ և խաղի ընթացքում: Խաղից առաջ սիրտս աննկարագրելի արագությամբ է աշխատում:  Խաղի ընթացքում` գոլի սպասումը ուղղակի հնարավոր չէ նկարագրել ու պատկերել:  Իսկ այն խաղերին , որոնք ավելի կարևոր նշանակություն ունեն , չգիտեմ ինչ է կատարվում: Երևի թե յուրաքանչյուր ՌԵԱԼիստ և ոչ միայն ՌԵԱԼիստ , այլ նաև ֆուտբոլասեր հասկանում է , թե ես ինչ նկատի ունեմ:
 Ահա այսքանը: Հուսամ , որ մայրիկս ինձ թույլ կտա դիտել ուշ գիշերային խաղերը `այսքան խոսելուց հետո :Դ

Comments

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...