Skip to main content

Posts

Showing posts with the label Էլ Կլասիկո

Ատում եմ Էլ Կլասիկոները....

 Այսքան ժամանակ մտածում եմ գրել , թե ոչ : Եվ հասկացա , որ երևի թե մի փոքր կարելի է գրել , որպեսզի գոնե մի քիչ հանգստանամ: Փորձում եմ չմտածել , բայց չի ստացվում , դպրոցում դաս եմ պատմում ` մտքիս դա է , գրատախտակին գրում եմ ` մտքումս էլի դա է ,  նույնիսկ այսպես կոչված զապիսկա գրելիս էլի մտքումս դա է ....... ինչքաաաաաաաաաան կարելի է... Եվ դեռ պետք է համբերել եվս մեկ շաբաթ ...  Բայց ինչպես ասում են պետք է համբերել : Կհամբերեմ , էլ ինչ կարող եմ անել? Ուղղակի պիտի փորձեմ  չտանջել ինձ այդ մտքերով : Կարծում եմ շատերն են դա զգացել , երբ շատ կարևոր խաղերից առաջ սկսում ես անընդհատ դրա մասին մտածել  : Ամբողջ օրը գլխումս . " Ռոնալդուն լավ լինի , Սպորտինգի խաղում բան չլինի...." և նման բազում մտքեր , որոնք չեմ կարողանում վանել , բայց ինչ արած և մեկ շաբաթ և հուսամ ամեն ինչ կավարտվի և կմնա ապրիլին տանջանքների մյուս դոզան :Դ  Ատում եմ բոլոր Էլ կլասիկոները , ուղղակի ատում..... Ռեալ- Բարսա ինչքան կարելի է?  Մաղթեմ բոլորին համբերություն....  Հալա Մադրիիիիիիիիիիիիիի...