Այսօր , ինչպես միշտ իմ շատ սօրելի խմբի`"The script"-ի կայքն էի այցելել: Դիտում էի նկարները,որոնք հրաշալի էին ստացվել: Մի քիչ փորփրելով գտա այդ նկարների այսպես ասած արարչին: Դա Քեվին Վեստենբերգն էր : Մինչ այս, ես չէի լսել նրա անունը,սակայն իմանալով սկսեցի ման գալ և գտա նրա նկարների կայքը: Նա լուսանկարել է այնպիսի խմբերի և մարդկանց ,ինչպիսիք են Coldplayը,BBKingը,U2ը,իհարկե իմ շատ սիրելի The scriptը, Bon Jovi-ն և այլք: Եվ ամենահետաքրքիրը,որ ես նկատեցի իր նկարներում դա այն էր,որ նա նկարում էր մեծամասամբ դեմքեր էր: Իսկ դա իմ թուլությունն է: Երևի դա էլ պատճառ հանդիսացավ,որ ես շատ սիրեմ այս լուսանկարչին:
Հայկուհի Գրիգորյանի բլոգը