Շատ անգամներ են եղել,երբ մտածել եմ երջանկության մասին` անցնելով այդ մասին դպրոցում կամ գրականության ժամանակ ինչ-որ ստեղծագոևծություն անցնելիս:Սակայն երբեք չեմ մտածել ,թե ինչ է երջանկությունն ինձ համար: Մի քանի օր առաջ դիտում էի ֆուտբոլ:Եվ ասեմ,որ ոչ մեկը,այլ մի քանիսը:Նաև ավելացնեմ,որ այդ օրը ես ինձ իսկապես երջանիկ էի զգում: Ինչպես չուրախանալ,երբ մի քանի հանդիպում ես դիտում և բոլորում էլ քո նախընտրած թիմը հաղթում է: Սակայն այդ օրվա կուլմիանացիան ,իհարկե, իմ ամենասիրած թիմի`Ռեալի հաղթանակն էր: Իսկ նրանց առաջին և երեկրորդ գոլերն ինձ իսկապես երջանկություն պարգևեցին: Այդ պահին կարծում էի,որ ոչ ոք այդպիսի զգացմունք չի ապրել և ինձ հետ ինչ-որ անհասկանալի բան էր կատարվում: Հենց այդ պահին է ,որ հասկանում ես,թե ինչքան փոքր,կարծես իրենից ոչինչ չներկայացնող երևույթները կարող են քեզ երջանկություն պարգևել: Հաճախ ես կարող եմ երջանկանալ և բերկրանք ապրել ուրիշի հաջողություններով ավելի շատ,քան ինձ համար: Չգիտեմ դա լավ է ,թե վատ,բայց ինչպես չուրախանաս,երբ հայրենակիցդ հաջո...
Հայկուհի Գրիգորյանի բլոգը