Skip to main content

Երջանկություն

   Շատ անգամներ են եղել,երբ մտածել եմ երջանկության մասին` անցնելով այդ մասին դպրոցում կամ գրականության ժամանակ ինչ-որ ստեղծագոևծություն անցնելիս:Սակայն երբեք չեմ մտածել ,թե ինչ է երջանկությունն ինձ համար:

   Մի քանի օր առաջ դիտում էի ֆուտբոլ:Եվ ասեմ,որ ոչ մեկը,այլ մի քանիսը:Նաև ավելացնեմ,որ այդ օրը ես ինձ իսկապես երջանիկ էի զգում: Ինչպես չուրախանալ,երբ մի քանի հանդիպում ես դիտում և բոլորում էլ քո նախընտրած թիմը հաղթում է: Սակայն այդ օրվա կուլմիանացիան ,իհարկե, իմ ամենասիրած թիմի`Ռեալի հաղթանակն էր: Իսկ նրանց առաջին և երեկրորդ գոլերն ինձ իսկապես երջանկություն պարգևեցին: Այդ պահին կարծում էի,որ ոչ ոք այդպիսի զգացմունք չի ապրել և ինձ հետ ինչ-որ անհասկանալի բան էր կատարվում: Հենց այդ պահին է ,որ հասկանում ես,թե ինչքան փոքր,կարծես իրենից ոչինչ չներկայացնող երևույթները կարող են քեզ  երջանկություն պարգևել: Հաճախ ես կարող եմ երջանկանալ և բերկրանք ապրել ուրիշի հաջողություններով ավելի շատ,քան ինձ համար: Չգիտեմ դա լավ է ,թե վատ,բայց ինչպես չուրախանաս,երբ հայրենակիցդ հաջողության է հասնում,ինչ-որ տեղ հաղթում: Ես կարող եմ երջանկանալ ուղղակի երգից,որն ինձ հաճույք է պատճառում: Ահա այս երգը երգելով ես ամբողջովին կտրվում եմ աշխարհից և վերանում`ոչնչի մասին չմտածելով:
    Եվ հուսամ,որ բոլորը երջանիկ  կապրեն իրենց ողջ կյանքում,եթե նույնիսկ մինչ օրս երջանիկ չեն եղել:Ուղղակի գոնե մի քանի ժամ այնպես արեք,որ մոռանաք ամեն ինչի մասին և մտածեք միայն ու միայն լավի մասին և ամեն ինչ կանցնի: Փոքր բաներում նույնիսկ լավը տեսեք և յանքին լավատես աչքերով նայենք: Դա իսկապես օգնում է!!!!!

Comments

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...