Skip to main content

Ոչինչ նույնը չէ ... Նույնն ենք միայն մենք ♥

                                                                                                                                                               "Խոտերի մեջ ծաղիկներ էլ կան ՝ ինչպես անցած ամառ, երբ ես  նորից այս դաշտում էի : Ես  պառկել ու արդեն քանի րոպե է փորձում եմ որոշել , թե ինչ եմ ուզում : Չեմ կարողանում : Հետո հանկարծ մտածում եմ . սրանք անցած տարվանը չեն ՝ ուրիշ ծաղիկներ են , ուրիշ խոտեր : Բայց , երբ դաշտին եմ նայում ,նույնն է . նույն գույները , նույն ձայները , կարծես նույն  մեղուներն ու թիթեռները , իսկ վերևում ՝ նույն արևը : Փակում եմ աչքերս , րոպեներն անցնում են ու ես կամաց-կամաց սկսում եմ հասկանալ , թե ինչ եմ ուզում՝ անցած տարվա ծաղիկները ..."
                                                                      
                                                                
Մարդիկ ծնվում են , ապրում , երազում  , ստեղծում ու ստեղծագործում : Բայց երբեմն իրենց կյանքով վաստակում են  ՄԱՐԴ կոչումը , երբեմն էլ ՝ ոչ : Բայց կան մարդիկ , ովքեր ծնված օրվանից ոչ միայն արժանապատվորեն կրում են այդ կոչումը, այլև ... նրանք հանճար են ... Նրանք կարողանում են արտահայտել մարդու միտքը իրենց ստեղծագործություններով , նրանց մի նախադասությունը ուրիշների ողջ կյանքն է  , նրանց ձայնը ուրիշների լացն  ու ուրախությունն է : Կարևոր չէ մարդը ընդունվում է ուրիշների կողմից , իրեն պատռում է ՝ հասնելու ինչ-որ բարձունքի : Հանճարը այդպիսին է  իր էությամբ : Դրա համար են նրանք կոչվում հանճար : Հանճար են բազում նկարիչներ , երաժիշտներ ու գրողներ : Բայց հանճար կարող են լինել բոլորը ... Անպայման չէ , որ դու արտահայտես մի միտք , որը բոլորին դուր գա և քեզ վեր դասեն իրենցից : Ո՛չ ...  Հանճար կարող է լինել միտքդ  ... Հանճար է բնավորությունն ու ուղեղը ... 
 Այսօր ես բացահայտեցի ևս մի մեծագույն հանճարի ՝ Վարդգես Պետրոսյանին : Գրողը հանճար է իր պարզությամբ ու իր մտքի խորությամբ : Վարդգես Պետրոսյանը հենց նման հանճար է : Իսկապես գրող , այլ ոչ թե ուրիշների պես իրեն գրող համարող , բայց ոչնչություն : Նա հանճար է իր հայեցիությամբ : Նա ՀԱՅ Է  : Երևի հայ լինելն էլ վաղուց արդեն դարձել է կոչում , որ ոչ բոլորը պիտի կրեն :ՀԱՅ ՀԱՆՃԱՐ ... Լավագույն կոչումը մարդու համար  !  Նա չընդունվեց իր ժամանակաշրջանում , չեմ կարծում , որ եթե նա  ապրեր այժմյան ժամանակաշրջանում նրան կմեծարեին , բայց նա մեծագույն է բոլոր ժամանակների համար ♥
Ինձ համար շատերն են հանճար ... Ոչ միայն գրողները, երաժիշտներն ու շատ արվեստագետներ ... Իմ շրջապատը հանճարեղություն է ^_^
 Ոչ մի ծաղիկ էլ նույնը չէ , ոչ մի ձայն ու գույն նույնը չէ ... Արևը նույնը չէ .. Մենք ենք անընդհատ նույնը  :/ 

"Ես շարունակում եմ որոնել անցած տարվա ծաղիկներ , բայց հանկարծ մտածում եմ , որ խոտերի մեջ կարող են  լինել միայն այս տարվա ծաղիկները: Նայում եմ վերև ` երկնքին , որտեղ արևն է ՝ զարմանալի ու տաք : Ես  մտածում եմ , որ անցած տարվա ծաղիկները մնում են  մարդկանց սրտերի մեջ  և ոչ թե այս տարվա խոտերի :Բայց ես չեմ քչփորում սիրտս, ես գիտեմ , որ առանց  ծաղիկների սիրտը չի կարող ապրել...  "

                                                                Վարդգես Պետրոսյան  " Անցած տարվա ծաղիկները  "



Comments

Anonymous said…
Դու տաղանդավոր աղջիկ ես:

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...