"Խոտերի մեջ ծաղիկներ էլ կան ՝ ինչպես անցած ամառ, երբ ես նորից այս դաշտում էի : Ես պառկել ու արդեն քանի րոպե է փորձում եմ որոշել , թե ինչ եմ ուզում : Չեմ կարողանում : Հետո հանկարծ մտածում եմ . սրանք անցած տարվանը չեն ՝ ուրիշ ծաղիկներ են , ուրիշ խոտեր : Բայց , երբ դաշտին եմ նայում ,նույնն է . նույն գույները , նույն ձայները , կարծես նույն մեղուներն ու թիթեռները , իսկ վերևում ՝ նույն արևը : Փակում եմ աչքերս , րոպեներն անցնում են ու ես կամաց-կամաց սկսում եմ հասկանալ , թե ինչ եմ ուզում՝ անցած տարվա ծաղիկները ..."
Մարդիկ ծնվում են , ապրում , երազում , ստեղծում ու ստեղծագործում : Բայց երբեմն իրենց կյանքով վաստակում են ՄԱՐԴ կոչումը , երբեմն էլ ՝ ոչ : Բայց կան մարդիկ , ովքեր ծնված օրվանից ոչ միայն արժանապատվորեն կրում են այդ կոչումը, այլև ... նրանք հանճար են ... Նրանք կարողանում են արտահայտել մարդու միտքը իրենց ստեղծագործություններով , նրանց մի նախադասությունը ուրիշների ողջ կյանքն է , նրանց ձայնը ուրիշների լացն ու ուրախությունն է : Կարևոր չէ մարդը ընդունվում է ուրիշների կողմից , իրեն պատռում է ՝ հասնելու ինչ-որ բարձունքի : Հանճարը այդպիսին է իր էությամբ : Դրա համար են նրանք կոչվում հանճար : Հանճար են բազում նկարիչներ , երաժիշտներ ու գրողներ : Բայց հանճար կարող են լինել բոլորը ... Անպայման չէ , որ դու արտահայտես մի միտք , որը բոլորին դուր գա և քեզ վեր դասեն իրենցից : Ո՛չ ... Հանճար կարող է լինել միտքդ ... Հանճար է բնավորությունն ու ուղեղը ...
Այսօր ես բացահայտեցի ևս մի մեծագույն հանճարի ՝ Վարդգես Պետրոսյանին : Գրողը հանճար է իր պարզությամբ ու իր մտքի խորությամբ : Վարդգես Պետրոսյանը հենց նման հանճար է : Իսկապես գրող , այլ ոչ թե ուրիշների պես իրեն գրող համարող , բայց ոչնչություն : Նա հանճար է իր հայեցիությամբ : Նա ՀԱՅ Է : Երևի հայ լինելն էլ վաղուց արդեն դարձել է կոչում , որ ոչ բոլորը պիտի կրեն :ՀԱՅ ՀԱՆՃԱՐ ... Լավագույն կոչումը մարդու համար ! Նա չընդունվեց իր ժամանակաշրջանում , չեմ կարծում , որ եթե նա ապրեր այժմյան ժամանակաշրջանում նրան կմեծարեին , բայց նա մեծագույն է բոլոր ժամանակների համար ♥
Ինձ համար շատերն են հանճար ... Ոչ միայն գրողները, երաժիշտներն ու շատ արվեստագետներ ... Իմ շրջապատը հանճարեղություն է ^_^
Ոչ մի ծաղիկ էլ նույնը չէ , ոչ մի ձայն ու գույն նույնը չէ ... Արևը նույնը չէ .. Մենք ենք անընդհատ նույնը :/
"Ես շարունակում եմ որոնել անցած տարվա ծաղիկներ , բայց հանկարծ մտածում եմ , որ խոտերի մեջ կարող են լինել միայն այս տարվա ծաղիկները: Նայում եմ վերև ` երկնքին , որտեղ արևն է ՝ զարմանալի ու տաք : Ես մտածում եմ , որ անցած տարվա ծաղիկները մնում են մարդկանց սրտերի մեջ և ոչ թե այս տարվա խոտերի :Բայց ես չեմ քչփորում սիրտս, ես գիտեմ , որ առանց ծաղիկների սիրտը չի կարող ապրել... "
Վարդգես Պետրոսյան " Անցած տարվա ծաղիկները "

Comments