Skip to main content

!!!!!!!!!!!!!!!!!! Հիշիր ինձ!!!!!!!!!!!!!!!

Այսօր ես կանդրադառնամ մի շատ ողբերգալի օրվա: Չ՞է որ այսօր սեպտեմբերի 11-ն է : Իհարկե բոլորս էլ , կարծում եմ ,որ գիտենք,թե ինչ է կատարվել,թե ինչ ոճրագործություն է  իրականացվել և ես չեմ անդրադառնա դրան:Ուղղակի ես ցանկանում եմ պատմել իմ տպավորությունների մասին, թե սեպտեմբերի 11-ի իրադարձությունների վերաբերյալ,թե այն տպավորությունների,որ ես ստացա"Հիշիր ինձ" ֆիլմը դիտելով:
  Ասեմ,որ ես ընդամենը հինգ տարեկան էի,երբ տեղի ունեցավ այս եղեռնագործությունը և տրամաբանական է ,որ չեմ հիշի լուրեով լսածն ու տեսածը,իմ ծնողների ռեակցիան,ինչքան էլ,որ մենք բնակվումենք Հայաստանում:Բայց գիտեք,առաջին անգամվանից,երբ ես իմացա այս ոճրագործության մասին` ես լցվեցի ատելությամբ այն մարդկանց նկատմամբ,ովքեր կատարել էին այդ ամենը, և ովքեր մարդ կոչվելու իրավունք չունեն:
   Դրանից հետո ես մոռացա այդ ամենի մասին` վերհիշելով ամեն տարի այդ օրը,երբ բոլոր հեռուստաալիքներով խոսվում էր ադ իրադարձության մասին: Բայց այն  մարդիկ,ովքեր  գոնե մի քիչ խիղճ ունեն(կապ չունի աշխարհի,որ ծայրում են գտնվում),ապա միշտ էլ նրանց սրտերում կմնա այս իրադարձությունը,որպես մեծագույն ոճրագործություն ողջ մարդկության ընթացքում:
 Իսկ հիմա ես անդրադառնամ"Հիշիր ինձ" կինոնկարին,որն իմ մեջ ավելի մեծատելություն առաջացրեց դեպի այդ հանցագործները և ավելի մեծ սեր դեպի` կյանքը:Սա միակ ֆիլմն է իմ ողջ կյանքում,որը ես դիտել եմ ամբողջովին կլանված: Դիտել եմ` շարունակությանը անհամբեր սպասելով,սակայն ֆիլմի վերջում ամեն ինչ փոխվեց... Դիտելու ողջ ընթացքում`ես անգամ չէի էլ պատկերացնում ,թե ինչ կլինի հետո,երբ հանկարծ ամենավերջում արդեն ցույց տվեցին երկու միանման շենքեր... Եվ գլխավոր հերոսը,որը ողջ ֆիլմի ընթացքում տառապեց իր եղբոր կորստով,իր հոր անտարբերությամբ և իր քրոջ սիրո պակասով,մահացավ այն մոտ 3000 մարդկանց նման,ովքեր մահացան 2001 թվականի սեպտեմբերի 11-ին:
  Բայց ես ողջ սրտով ցանկանում եմ  ,որ երբեք աշխարհի ոչ մի ծայրում չկատարվի այսպիսի եղեռնագործություն և մարդիկ ապրեն առանց կորուստների ու ցավի...

Comments

This comment has been removed by the author.
░░░░░░░░░░░░▄▄░░░░░░░░░░░░░░ ░░░░░░░░░░░█░░█░░░░░░░░░░░░░ ░░░░░░░░░░░█░░█░░░░░░░░░░░░░ ░░░░░░░░░░█░░░█░░░░░░░░░░░░░ ░░░░░░░░░█░░░░█░░░░░░░░░░░░░ ██████▄▄█░░░░░██████▄░░░░░░░ ▓▓▓▓▓▓█░░░░░░░░░░░░░░█░░░░░░ ▓▓▓▓▓▓█░░░░░░░░░░░░░░█░░░░░░ ▓▓▓▓▓▓█░░░░░░░░░░░░░░█░░░░░░ ▓▓▓▓▓▓█░░░░░░░░░░░░░░█░░░░░░ ▓▓▓▓▓▓█░░░░░░░░░░░░░░█░░░░░░ ▓▓▓▓▓▓█████░░░░░░░░░██░░░░░░ █████▀░░░░▀▀████████░░░░░░░░
Հասմիկ said…
Shat huzich u gexecik er Hak jan, shat shat apres
menq piti chmorananq ayd anmex mardkanc hishatak@...
Ha ba Has jan !!!! bayc erek um harcri asecin haaa esor amsi 11-n au ed!!!!
Anonymous said…
Իսկ ահա, մեր տանը սեպտեմբերի 11-ը Տոն է...))) Այդ իսկ պատճառով կամա թե ակամա հիշարժան է դարձել նաև այդ դեպքը, հակառակ դեպքում, չգիտեմ էլ ցանկություն կունենայի հիշելու;)
Anonymous said…
Այս ֆիլմի մասին տարբեր բլոգներում եմ կարդացել և այս անգամ էլ անտարբեր անցնել չէի կարող: Յուրաքանչյուրի մոտ յուրահատուկ ձևով է գրված: Հակ յան, նորից զգացի այն ամենը, ինչ ֆիլմը դիտելիս: ես ևս նյութ եմ գրել` տպավորված կինոնկարից, սակայն այլ ուղղությամբ, որ ամենևին էլ չի զգացվում:
եթե ցանկանաս, խորհուրդ կտամ դիտել նաև Իմ անունն է Կխան (My name is Khan) ֆիլմը, հավատա այս ֆիլմն էլ շատ կհավանես: նույն թեմայով է, սակայն ավելի խորը և մանրամասն:
Մերսի իրինա ջան,եթե ժամանակ ունենամ անպայման կդիտեմ

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...