Skip to main content

առանց քեզ, իմ լռություն

Լեոնարդ Քոհենի երաժշտությունն էր հնչում:

Նրա բարիտոնն ու երաժշտության ամենադանդաղ նոտաները լցվում էին արյանս մեջ: 

Թոքերս լիանում էին այդ նոտաներով: Բառերը հատ առ հատ խոցում էին երազանքներս: Նոտաները կոտրում էին թևերս, մատներս փշուր-փշուր էին լինում մտքերի անգունությունից, եղունգներս դողում էին անելանելիությունից:

Իսկ Քոհենը երգում էր:

- գո՞հ ես: 

- ինչի՞ց:

- սառնությունից:

- գիտե՞ս, չէ՞, ուզում էի կյանքովս անցած-դարձածը պատմեի: Միգուցե մի բան փոխվեր, չգիտեմ:

- ո՞վ է խանգարում, պատմի՛ր:

- դու ես խանգարում: Հասկանու՞մ ես:

- կներե՞ս:

- հա, հենց դու: Երբ ես ուզում եմ գոռամ, դու պատռվում ես իմ միջից: Դու ինձ ես պատռում: Ուղարկում ես գրողիծոցը, բայց չէ՛, չես հեռանում: Երբ ուզում եմ խոսեմ, հազիվ խոսեմ, ասեմ էն ամենը, ինչ կարևորա, էն ամենը, ինչ էականա, դու կանգնում ես կոկորդիս: Իմ բոլոր չասված բառերին սպանողն ու խարազանողն ես դու: 

Լսու՞մ ես: 

Ու հիմա, հե՛նց հիմա: 

Ես կխոսեմ: Կասեմ, կխոսեմ ու կգոռամ: 

Քոհենը կերգի, ես էլ կերգեմ:

Բայց դու՛, լսու՞մ ես: 

Չես խանգարի: 

Ես կասեմ, որ քեզ ատում եմ, էդ ես քեզ կուղարկեմ գրողիծոցն ու էլ չգիտեմ՝ որտեղ: Քեզ կասեմ հաջող ու էլ երբեք ետ չեմ կանչի:

 Ու դու: Չփորձվես էլ հետ գալ: Չե՞ս լսում: Միացրու՛ քեզ: Դու կհեռանաս ու էլ չես գա: Դու՝ քո գնալով կամոքես իմ բոլոր ցավերը, կստիպես ինձ ավելի լավը դառնալ, կստիպես, հասկանու՞մ ես: Դու սովորությանդ համաձայն՝ անձայն կհեռանաս: Ես էլ կներշնչվեմ անձայնությունիցդ: Հետո կհասկանամ, որ անձայնությունս ինձ չի փրկի: Ինձ կփրկեն բառերս, նախադասություններս, չասված տեքստերս .... «ես»-երս:

Քոհենը կերգի, ես կգոռամ: 

Ու, լսու՛մ ես, հը՞: 

Ես կհաղթեմ. քեզ աշխարհի ծայրը ուղարկելով, իմ բառերը վերգտնելով, կոկորդս սառույցի չափ հատու նախադասություններով քերելով, ջերմությունն ու տաքությունը աղբարկղը նետելով՝ ես կապրեմ:

- առանց քեզ, իմ լռություն:

առանց քո խեղդող անձայնության:

առանց քեզ:


Comments

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...