Skip to main content

անձրևի տակ

Մեկը սիրում է ձմեռը, մյուսը տանել չի կարողանում ամառվա շոգը, մյուսը ընդհանրապես ոնց կյանքի նկատմամբա անտարբեր, էնպես էլ եղանակաների ու մնացյալի: Բայց մի տարբերակ կա, որի նկատմամբ անտարբեր լինել չի կարող երևի ոչ ոք: Տաք, փափուկ, արևոտ անձրևը:
Դու քայլում ես տաք փողոցով, քո վրա դույլի պես թափվում է անձրևը, դու փորձում ես վազել ու հասկանում ես, որ պետք չի: Ու՞մ համար վազել, ինչի՞ համար վազել, հանուն ինչի՞:
Էստեղ էլ գալիս է վայելելու պահը: Դու հասկանում ես, որ կյանքում ամեն ինչից շատ ուզում ես ուղղակի վայելել տաք անձրևը, քեզ վրա զգալ անձրևի յուրաքանչյուր կաթիլ, բանի տեղ չդնել թաց մազերն ու ցեխոտ շորերը, կողքի անձանց անհասկանալի հայացքները: Դու վազում ես անձրևի հետևից: Ինքը քեզ ազատություն է տալիս: Էնպիսի ազատություն, որից դու միշտ փախչել ես ու որին էնքա՜ն ձգտել ես: Վեջապես հասնում ես բաղձալի ազատությանդ: Լիաթոք շնչում ես, որովհետև այդ պահին դու ոչնչի, առհասարակ ո-չ-ն-չ-ի մասին չես մտածում: Դու վայելում ես պահն ու ամենաերջանիկ կերպով զգում, որ կյանքում կարևորը էն յուրահատուկ պահն է, որին դու ձգտում ես, բայց չգիտես՝ ինչպես հասնել: Դու ապրում ես լիքը, աննկարագրելի լիքը նպատակներով ու երազանքներով, դու պայքարում ես՝ խճճված գնահատակններում ու դասերում, ցանկություններում ու թաքուն պահված երազանքներում: Դու նայում ես շուրջդ ու տեսնում անտարբերություն ու իրականություն՝ ցանկալի կամ անցանկալի: Դու պարզապես կախվում ես կյանքի ճիրաններից, պինդ բռնվում, որ երբեք չընկնես: Ու սկսում ես կորցնել կամ գտնել՝ քո երբեմնի երազանքները, անիրական թվացող հույսերը, մշտական բառերն ու այդպես էլ չասված կամ, միգուցե, ասվելիք նախադասությունները:

Դու վազում ես անձրևի ետևից, անձրևի տակ ու անձրևի մեջ:
Դու քայլում ես անձրևի տաքության ներքո՝ քո խնդիրների ու անլուծելի թվացող հարցերի հորձանուտում:
Դու պայքարում ես քո սիրելի մարդկանց ու երազանքների համար:
Դու հաշվում ես յուրաքանչյուր անձրևի հատիկը ու խնդրում, որ եբեք այն չվերջանա: Որովհետև դու գտել ես քո սպասված անձրևը, որ քեզ այնքան երջանկություն կտա ու որը այնքան կարճ կտևի:

բայց անձրևը միշտ կրկնվելու հատկություն ունի:

Comments

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...