Skip to main content

լուռ զրույցից

- դու խանգարում ես իմ լռությանը:
- հը՞ն, այսի՞նքն:
- գիտե՞ս,  երևի դժվարա բացատրել էն, ինչը քոննա: Լռությունը մարդու սեփականությունա:
- միշտ զարմացել եմ՝ ոնց ես կարողանում տենց հանելուկներով խոսել:
- միշտ զարմացել եմ՝ ինչի են բոլորը ինձ խանգարում լուռ լինել:
- ու դու էլի շարունակում ես:
- երբեմն անկարողությունից ուզում ես գոռաս, լինու՞մա , չէ՞:
- հա, իհարկե:
- ըհըն,  իսկ գիտե՞ս ինչիցա գալիս էդ անկարողությունը:
- խառը: Երբ ուզում եմ մեկին ինչ-որ բան ասեմ, բայց հնարավորություն չունեմ կամ համարձակություն չունեմ: Երբ ուզում եմ ինչ-որ բանի հասնել, բայց մտքերս ու ուղեղս ինձ հակառակ են աշխատում: եսիմ :/
- օհ՜, հասա՜նք:
- ինչի՞ն:
- գիտե՞ս ինչի՞ եմ սիրում լռությունը: Որովհետև մենակ լռության մեջ եմ կարողանում հասկանալ, թե ով եմ ես ու ով են ուրիշները: Լռություննա ինձ ուժ տալիս: Լռություննա ինձ հնարավորություն տալիս մտածելու: Իսկ էսօր շրջապատումդ քանի՞ մտածող մարդ կա:
- ահաահ, բոլոր մարդիկ էլ մտածում են:
- բոլոր մարդկանց թվումա՝ իրենք մտածում են: Մտածելը երևի ավելինա, քան էն, ինչով բոլոր մարդիկ զբաղված են: Ուրիշ անուն պիտի տային դրան:
- երնեկ հավեսիդ:
-բեր վերջացնեմ, քանի սկսել եմ: Ես մարդկանց հետ անընդհատ խոսելու սովորություն չունեմ, ես չեմ սիրում մարդկանցով հետաքրքրվել: ուղղակի մտքովս չի անցնում շատ դեպքերում: ես կախվածություն ունեմ ֆեյսբուքից ու երաժշտությունից: ես կախված եմ լիքը լավ գրքերից: ես չեմ սիրում սովորել էն ամենը, ինչը ինձ հոգեհարազատ չի: ես չեմ սիրում լինել էն մարդը, ով պիտի լինեմ:  Ի դեպ, անտանելի էգոիստ եմ: բայց մի բան կա, որ ամենից շատ եմ սիրում: Էդ իմ նախասիրություննա, հոբբիս, սովորությունս, երաժշտության պես մի բանա :
էդ լռություննա:
հա՛ ես թուլություն ունեմ լռության նկատմամբ:  ու ես ատում եմ, որ մարդիկ իմ լռությունը խաթարում են: երբ խոսում են անտեղի, երբ գոռում են անիմաստ: ու լիքը տենց երբ-եր: կներես:

էդ օրվանից մենք լռում էինք:


Comments

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...