Գիտե՞ք էնտեղ հնարավորից մինչև անհնարին խնդրում ու հարցնում են ամեն ինչ: Հարցնում են էնպիսի երևույթների մասին, որոնց մասին մտածելը մեկ-մեկ երևակայությունից էլ դուրսա:
Ու ամեն անգամ խմբում տարբեր գրառումներ կարդալով՝ իմ մտքին միշտ նույննա գալիս.
Ինձ պետքա..
Չէ՛, չէ՛, ինձ պետք չի ո՛չ վերարկու, ո՛չ տաբատ: Ինձ պետք չի երթուղայինի համարը, ինձ ֆուտբոլի ժամն էլ պետք չի:
Ինձ դուք եք պետք: Ինձ պետքա ձեր մարդկային տեսակը:
Ինձ պետքա ձեր անկեղծությունը:
Ինձ պետքա էն ազնվությունը, որի մասին նույնիսկ ինքներդ եք մոռացել:
Ինձ պետքա ձեր աչքերի փայլը, որ արդեն վաղուց եք կորցրել:
Ինձ ձեր բարի էություննա պետք: Որ առավոտյան արթնանաք ու ժպտաք, մոռանաք ուրիշի մասին սուտ հորինելն ու ինչ-որ մեկից նեղանալը, ուրիշներին բարկացնելն ու բարկանալը:
Ինձ ձեր մարդկայնություննա պետք, որ ոչ թե Ֆեյսբուքում նկարներ փոխելով ու լայքեր հավաքելով արտահայտեք, այլ ձեր սիրով ու սրտով ցույց տաք:
Ինձ պետքա ձեր լավատեսությունը, ձեր անիրական ու իրական թվացող երազանքերի իրականացումը:
Ինձ պետքա ձեր լավագույն օրերի գոյությունը: Ինձ պետքա ձեր ամենանուրբ ցանկությունների իրագործումը:
Ինձ պետքա էն, ինչ դուք չունեք:
Ինձ պետքա էն, ինչ դուք պիտի ունենաք:
Ինձ պետքա էն, ինչը դուք երազում եք ունենալ:
Ինձ պետքա էն, ինչը ես եմ երազում, որ դուք ունենաք:
Ինձ պետքա ձեր խաղաղությունը:
Ինձ պետքա բոլորի խաղաղությունը:
Ինձ դուք եք պետք: Ինձ պետքա ձեր երջանիկ մարդկային տեսակը:
Comments