Skip to main content

Նկարչի աչքերից

Ներկապնակի գույներից միայն սևին ու սպիտակին էի ծանոթ:
Ուրիշ գույն էլ տանը չկար:
Բայց ցանկությունը միշտ գերազանցում է հնարավորություններին:
Երևի բոլոր մարդիկ իրենց կյանքի որոշակի պահերի երազում են նկարիչ դառնալ: Շատերի մոտ նկարչի մասնագիտությունը մնում է մանկության երազանք: Ոմանք փորձում են, բայց ոչինչ չի ստացվում: Մի մասն էլ փորձում են , ստացվում է կամ չեն էլ փորձում՝ բնատուր տաղանդով օժտված լինելով, նկարիչ են դառնում:
Ես չեմ դասում ինձ ո՛չ մեկի շարքին, ո՛չ մյուսին:
Ես իսկապես նկարել չէի կարողանում:
Ո՛չ տաղանդն էր իմը, ո՛չ նկարելու հնարավորությունը:
Իմը երազելով նկարելն էր: Նկարելը այն, ինչ ուրիշները չէին տեսնում:
Ամեն առավոտ կիսամթին տնից դուրս գալիս վերցնում էի իմ ներկապնակն ու մեծ սպիտակ թուղթը: Ձեռնոցներիս, գրքերիս ու գլխարկիս հետ մի կերպ այդ պնակն ու թուղթն էլ էի պահում: Քայլում էի սառույցի ճաքճքուն հատվածներով, շնչում էի առավոտվա դեռ օրինական օդը ու առաջ էի շարժվում: Մի կողմից ձեռնոցն էի դնում, մյուս կողմից՝ գլխարկս հագնում: Ամենաերազայինն ու եթերայինը այդ ամենն անելուց հետո նկարելն էր: Ես չունեի արվեստանոց, որտեղ կկարողանայի նկարել իմ իրականության վերածված ցանկությունները, չունեի տուն, որ արվեստանոցի վերածեի, գրո՛ղը տանի, նույնիսկ աթոռ չունեի:
Ունեի ինձ, ներկապնակս ու այն մեծ թուղթը, որը ամեն երեկո գնում էի դասից վերադառնալիս:
Սառույցը, ձյունը, բուքը, թե անձրևը, իմ բնորդներն ու բնորդուհիներն էին, որոնց կարող էի ժամերով պատկերել. ամենակարևորը՝ առանց որևէ դրամի: Ես նկարում էի, նկարում ու նկարում: Քամին այս ու այն կողմ էր տանում թուղթս, ձյունը խառնվում էր ներկերիս, անձրևը լացեցնում էր իմ ոչ այնքան ուրախ կերպարներին: Մենք ընկնում էինք քաոսի մեջ, իրար էին խառնվում ներկերն ու թղթերը, տերևներն ու ցեխը վազում էին իմ հետևից, սառույցը իր վրա էր առնում ինձ: Մենք ճախրում էինք բնության մաքրագույն էջերով, թերթում էինք այն մեծ թղթերս, որոնք էլ ունակ չէին լինում տանելու ներկերի գոյությունը, վազում էինք, վազում:
Ես նկարում էի:
Չունեմ ո՛ր ներկապնակ, ո՛չ ներկեր, ո՛չ էլ մեծ թուղթ:
Բայց նկարում եմ:
Վազում ու ճախրում եմ:
Ապրում եմ:




Երևի լավագույնը պահի զգացումն է: Ու կարևոր էլ չէ՝ այդ պահը իրական է, թե քո ստեղծածը:
Զգացե՜ք ու վայելե՜ք:)))


Comments

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...