Skip to main content

Խաղաղ պատերազմ )))

Օդով բլոգԽաղաղությունը սկսվում է  պատերազմից :
Բոլորը փնտրում են խաղաղություն : Փնտրում են միջոցներ ու մարդկանց ՝ խաղաղության հասնելու համար :
Թե մարդու ականջները ինչքան է լցված խաղաղության մասին երգերով ու երազներով , երևի յուրաքանչյուրն էլ գիտի ու պատկերացնում է ... Բայց ոչ ոք այդպես էլ չի կարողանում հասնել խաղաղության : Մեր արյան յուրաքանչյուր էրիթրոցիտ ու լեյկոցիտ , նույնիսկ թրոմբոցիտները քաջատեղյակ են խաղաղության քարոզների ամեն մի բառից՝ ներարկված համաշխարհայնությամբ ու մեծագույն սիրով : 
Ոչ ոք էլ չի հասկանում ՝ ինչ է խաղաղությունը : Պատերազմը մեր կյանքն է : Մեր երազանքների ու ցանկությունների միաձուլումը , իրականության փոփոխությունը ՝ հանուն խաղաղության : Մենք ապրում ենք մեր և մեր շրջապատի պատերազմում , բնության ու սեփական ցանկությունների պայքարում : Հաղթեցիր՝ ուրեմն երջանիկ ես : 
Չհաղթեցիր ՝ ուրեմն կպայքարես ողջ կյանքումդ , կտառապես ու կփորձես , կփոխես ու կերազես , բայց կհասնես հաղթանակիդ ... 
Կամ ... կամ էլ ամեն ինչ կանես ու չես հասնի ոչնչի , որովհետև ինչ-որ բան , միևնույնն է , սխալ էիր անում . չէիր հավատում ինքդ քեզ , վախենում էիր , փորձում էիր այն, ինչը ինքդ չէիր ցանկանում , չէիր երազում , այլ ապրում էիր զուր հույսերով ... Դու պարզապես ոչինչ էիր :
Պատերազմը սկսվում է խաղաղությունից : 
Երբ դու գիտես , որ 1+1-ը  հաստատ հավասար է 2-ի , դու երբեք չես փորձի այն ապացուցել : 
Երբ գիտես , որ Սահմանադրության բոլոր օրենքները վերաբերում են ոչ միայն քո կողքին գտնվող անձանց , այլև քեզ , դու ստիպված ես դրանք կատարել ու ապրել առանց օրինազանցության : 
 Երբ գիտես , որ ջուրը  , շաքարավազը և սուրճի փոշին խառնելով ՝ դու ամեն առավոտյան կարող ես ստանալ քո ցանկալի սուրճը  (մանավանդ երբ շտապում ես դասի կամ աշխատանքի) , դու երբեք չես փորձի գինի ավելացնել այդ նույն սուրճին :
Երբ դու գիտես , որ ժամը առաջ տալով դու պարզապես կուշանաս դասից , դու երբեք չես անի դա :
Երբ դու գիտես, որ պարզապես ժպտալով կդառնաս մեկը ուրիշի ժպիտի պատճառը , դու անպայման կժպտաս )))
Երբ դու գիտես, որ ինչ -որ բան փոխելով կյանքումդ , կփոխես քո խաղաղությունը պատերազմով ՝ ինքդ քո հետ կամ որևէ ուրիշի ... դու չես անի դա  :)
Մինչդեռ բոլորն էլ երազում են ուղղակի զգալ պատերազմի համը : Պատերազմ , որը ոչ թե կյանքեր կխլի , այլ կխլի քեզ ինքդ քեզնից : Կոսովերցնի քեզ փախչել քեզնից ու երազել ինքդ քո հետ : 
Մենք մինչև վերջ էլ կքայլենք այնպես , ինչպես բոլորը :
Կեփենք սուրճը այնպես , ինչպես ընդունված է դարեր արդեն ...
Կհետևենք օրենքներին ՝ չցանկանալով զրկվել մեր կարծես թե իրական ազատությունից ...
Կմոռանանք մեզ ՝ ուրիշով տարվելու համար :
Կմնանք խաղաղ ՝ պատերազմ երազելով :
Իսկ պատերազմը մեզ խաղաղություն կտար ...







Comments

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...