Skip to main content

Ես

ԵսՄնացել էի մենակ աշխարհում ՝ երկրում ՝ քաղաքում ՝ տանը ...
Քանի՜- քանի՜սներն են ՝ կարդալով Ռոբինզոն Կրուզոյի մասին , երազել մի օր հայտնվել այնտեղ , որտեղ նա էր : Ապրել , նույնիսկ առանց Ուրբաթի , առանց ապագա օգնության ու որևէ մարդու : Գրքերում ու ֆիլմերում ամեն անգամ հանդիպածս մենակությունը , որը գրեթե միշտ վատ ավարտ էր ունենում , տեսա և ես ...
«Տանը մենակ» ֆիլմի յուրաքանչյուր կադր իմ տարիքի յուրաքանչյուր երիտասարդ գիտեր  անգիր և դեռ այն ժամանակ երազել էր հայտնվել այդ իրավիճակում :
Ես էլ մի օր մնացի մենակ :
 Այո՛ , այո՛ , ինչպես այդ տղան , որ Սուրբ ծննդյան տոներից առաջ արթնացավ  և չգտավ ոչ մեկին այն մեծ տանը , այդպես էլ ես էի ...
Արթնացա վաղ ՝ չհամաձայն սովորություններիս , քնել ցանկանում են բոլորը ՝ անկախ տարիքից ու մասնագիտությունից : Դա էլ է երևի արդեն մասնագիտություն  : Քանի որ կիրակի էր ,  սովորության համաձայն , վերցրի իմ ոչ այնքան սիրելի գիրքը և սկսեցի կարդալ ավելի դանդաղ , քան կրիայի բոլոր քայլերը միասին վերցրած : Չսիրած գիրքը կարդում ես ավարտելու համար , սիրելին կարդում ՝ չավարտելու համար : Կարդալս էլ օգուտը չտվեց, ինձ համոզեցի , որ արթնանամ , անցա ողջ տնով , չկար ոչ ոք : Մոռանալով , որ կիրակի է , ենթադրեցի , որ բոլորն էլ աշխատանքի են : Որոշեցի պատուհանից դուրս նայել , միգուցե արևն ինձ ստիպեր վերջիվերջո արթնանալ : Ի զարմանս ինձ ՝ դրսում էլ ոչ ոք չկար : Ամպամած էր ու անձրևոտ : Սիրելի եղանակը , արդեն սիրելի դարձած օրվա միակ լրացումը կարող է լինել : Վերցրի ինչ-որ ժակետ ու վազեցի դուրս : Մարդիկ էլի չկային . պատճառը կարող էր լինել կա՛մ իմ չափից դուրս շուտ արթնանալտը , կա՛մ իսկապես , շատ անհավատալի թվացող , իմ միայնակ մնալու երազանքը : Ամպրոպի ու անձրևի կռվում էլ հաղթեց անձրևը : Եվ ի՜նչ հաճելի էր զգալը , որ բացի քեզնից շուրջդ էլ ոչ ոք չկա ... գոնե այդ պահին , գոնե այնտեղ ... Հաճելի էր անձրևի յուրաքանչյուր կաթիլի շունչը քո շնչի վրա ու ամպրոպի ՝ ականջ շոյող երաժշտությունը միմիայն քեզ համար :
Գոռում էի ու երգում ՝ չհավատալով և ոչ մի այլ իրականության ,  քան հենց այդ էր ...
Այդ պահին ես աշխարհում ամենաերջանիկ մարդն էի ՝ թաթախված անձրևի ու ամպոպի , իմ երազանքների ու իրականության մեջ :
Ու հասկացա
Որ երազանքին պետք է հավատալ; , ինչպես ես ՝ ամեն անգամ  իմ սիրելի ֆիլմը դիտելիս ,
Որ մարդը կարող է երջանիկ դառնալ , ոչ թե շռայլություններից ու մեծամեծ ամենինչություններից , այլ անձրևից ու ամպրոպից ,
 Որ մենք բոլորս էլ բոլորի մասն ենք ՝ նույնիսկ մեր ամենառանձին ցանկություններից ,
Որ մենք , հե՛նց մենք ենք մեր կյանքը ստեղծողն ու վայելողը ,
 ու որ ես պարզապես սիրում եմ կյանքը ՝ տարօրինակ ու միօրինակ :

մինչ էլի եզրակացություններ էի անում, արթնացա ...
միևնույնն է , երջանիկ էի , իմ ապրած ու ապրելիք , ներկա ու ապագա կյանքի համար :
Երջանի՛կ եղեք  )))))

Comments

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...