Skip to main content

Կենացդ ~ ( Historia De Un Amor)

Այսօր ռուսական օղու  ( արաղ  ^_^ ) ծննդյան օրն է :
149 տարի մեզ հետ , մեր կողքին և մեր ստամոքսներում  ☺
Իսկ պահը բաց չթողնելու և վայելելու համար նման հաճույքը ինչպսին օղին է , այն էլ ՝ ռուսական , իհարկե ՜՜՜, առիթ է հարկավոր  )))
Այո՜ , խմենք , ընկերներ  ...
Խմենք անպատճառ ու մեծագույն պատճառով . այսօր իմ ամենասիրելի երգիչ՝ Ջասթին Թիմբերլեյքի ծննդյան օրն է  ^_^
Խմենք , այն երգչի կենացը , ով ինձ  արբեցրեց իր երգով , սպանեց իր տեսքով ու  մինչև  օղու վերջին շիշը տարավ իր հետ ՜  ^_^
Խմենք , անխնա խմենք  փետրվարի 10-ի կենացը , երբ առաջին անգամ Ջասթինը ՝ Գրեմմիի շրջանակներում ինձ ցույց տվեց , թե որն  է իսկական երգիչն ու իսկական պարողը ՝ տաղանդավորն ու լեգենդարը :
Խմենք իսկական երգչի կենացը , որ  ողջ սրտով տրվում է երաժշտությանը ու մինչև վերջ բոլորին ՝ ունկնդիրներին , դիտողներին , անծանոթ անցորդներին  , ստիպում սիրել իր երաժշտությունը , զգալ ռիթմն ու հավատալ իր երգին , իր ստեղծագործությանը ^_^
Խմենք մինչև վերջին կաթիլը  մի մարդու կենաց , ով ունկնդիրներին թույլ չի տալիս մոռանալ իրեն նույնիսկ մեկ վայրկյան :
Ինչքա՜ն կարևոր է , երբ հանրային մարդը (կլինի եգիչ , դերասան , թե գրքագիր ) չմոռացնի իրեն ... Աշխատի ու աշխատի ... Յուրաքանչյուր մարդու աշխատանքը երևում է իր ստեղծագործություններում : Պատշարի ստեղծագործությունը շենքն է , երգչինը ՝ երգը... Իսկ Թիմբերլեյքի աշխատասիրությունը  երևում է ամենուր .. Մեկ տարում  միանգամից երկու ֆիլմում նկարահանվել , երկու փայլուն  երաժշտական ալբոմի թողարկում ,  գրեթե ամեն օր համերգներ ողջ ԱՄՆ-ում , հնարավոր ու անհնարին մրցանակներ ... Մենք ՝ ունկնդիրներս , չէինք հոգնում  ...
Խմենք նրա անսպառ տաղանդի ու աշխատասիրության կենացը ..
Խմենք , խմենք ու խմենք ...
Հիանանք , հիանանք ու հիանանք ..
Շնորհավոր , Ջասթին ՜՜
լավագույն ու միակ
գեղեցկագույն ու աննմանակ...

Հ.Գ.  Իմ օղին էլ ավարտվեց , գնամ նորը բերեմ  :)
Իսկ կավարտեմ նուրբ ու լեգենդար տողերով .

Така як ти
Буває раз на все життя
I то із неба.
Така як ти
Один лиш раз на все життя
Не вистачає каяття,
Коли без тебе я…





Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...