Skip to main content

Հայկական այսօրվանից ~


Слабоумие – это расстройство мышления, в результате которого у человека снижается способность понимать связь между окружающими явлениями, утрачивается способность отделять главное от второстепенного, утрачивается критика к своим высказываниям, поведению.
«Нервные и психические болезни» Изд. «Медицина», М. 1966 г.



Յուրաքանչյուր գիրք  մարդու վրա ինչ-որ ազդեցություն է թողնում : Երբեմն  ամենավատ գիրքը ավելի մեծ ազդեցություն է թողնում , քան ամենալավն ու ուսուցողականը  )))Ինչևէ, ես էլ ինձ  քիչ թե շատ մարդկանց կարգին եմ դասում  (թող մեծամտություն չհամարվի )  և կարող եմ ասել , որ յուրաքանչյուր գիրք  ավելի մեծ ազդեցություն է թողնում ինձ վրա , քան երբևէ տեսած ու լսած որևէ այլ բան  ... Իբրև ապագա տնտեսագետ և կառավարիչ ՝երբեմն կարդում եմ գրքեր իմ մասնագիտությանը վերաբերող և դրանցից մեկն էլ , որ կարդում եմ հիմա , երևի լավագույններից է ...Ահա այն:
Եթե կառավարիչ ու տնտեսագետ էլ չեք , կարդացե՛ք  , միգուցե օգնի  :))) 
 Իսկ մինչ  Դուք կմտածեք  կարդալու՞ , թե՞ չկարդալու մասին , ես շարունակեմ  )))Թերախելացիությունը մարդկային ամենամեծ արատներից է , եթե ոչ ամենա՜ ամենա՜ն : Եվ յուրաքանչյուր լավ գրքի ընթերցում բերում է նրան , որ դու նույնպես քեզ հիմար ես զգում : Եթե գիրքը չի բերում նրան , որ դու քեզ է ավելի հիմար ու կիսատ զգաս , ապա գիրքը պարզապես անիմաստ է եղել: Ֆիլմն էլ... Եթե լավ ֆիլմի վերջում դու քեզ ոչինչ չես զգում , ապա հենց ֆիլմն էր ոչնչային  ~
 Հիմար լինելը չեմ որոշում ո՛չ ես , ո՛չ մեկ ուրիշը ... Հիմարությունը որոշում է բնությունը  )))  Բայց բնությունն էլ երբեք հիմար չի լինում  ~Ամենակատարյալն ու ամենակեղտոտը , ամենագեղեցիկն ու անտարբերը  ^_^Թե ինչքան գեղեցիկ  ու ամենանման կարող է լինել բնությունը բոլորս էլ գիտենք ... Բայց ինչքա՜՜՜ն մեծագույն կարող է լինել հայի հողն ու ջուրը  ~
Ամեն անգամ Սևան-Գավառ  (կամ հակառակը  ) ճանապարհը անցնելիս ինձ հնարավորություն է տրվում վերլուծել բնության յուրաքանչյուր կետն ու նախադասությունը , ամեն մարդուն ու բնավորությունը  ~
Բոլոր միժամյա ճանապարհորդությունների մասին պատմելը հիմա անիմաստ կլինի : Պատմեմ այսօրվանից  ^_^Հայաստանի մեծությունը ոչ թե իր երևի լավ , երևի վատ պատմության մեջ է : Հայաստանի մեծությունը իր բնությունն է :
 Մեծություն են մեր բոլոր տղերքը , մեր հպարտությունները ՝ մեր զինվորները ՝ հրաշք հերոսները  : Խոնարհվում եմ նրանց առաջ ու հպարտանում  ^_^  Շնորհավոր , նրանց տոնն էլ  )))
Իսկ անդրադառնալով բնությանը ՝ մեր գանձին , ասեմ.  մեր քարի գեղեցկությունից ոչ մի տեղ գոյություն չունի :  Երբ քարը մեկ ուրիշ ՝ ավելի նուրբ քարի  հենված է այնպես , ինչպես բոլոր այն լեռները , որ շրջապատում են Սևանա լիճը :  Այն լեռները , որ գցում են քեզ իրենց կապանքների մեջ և զրկում քեզ մտածելու հատկությունից ու տանում իրենց մոտ  :  Իսկ լիճը  ~  Գեղեցիկն ու գեղեցկագույնը , նուրբն ու նրբագույնը , մեծությունն ու հանճարեղությունը : Ինչքա՜ն կյանք կա այդ լեռների ու լճի մեջ , որ գրկում են իրար ու երբեք կարծես բաց չեն թողնի միմիայն նրա համար , որ հայ ազգն էլ ԵՐԲԵՔ ՉՊԱՌԱԿՏՎԻ ... Ամպերի սևն ու սպիտակն էլ պատում են այդ լեռները , որ խորը վարագույրով Հայաստանն էլ ծածկվի ու ԵՐԲԵՔ ՈՉ ՈՔ ՉՀԵՌԱՆԱ ՜...
Կցանկանայի էլի պատմել իմ միժամյա ճանապարհորդություններից , բայց նման գեղեցկությունը պիտի տեսնել սեփական աչքերով : 
Հայը պիտի հայ մնա ինքն իրենով !!!!!!
Հ.Գ. Այսօր ես ինձ լիովին հիմար զգացի ՝ տեսնելով նման բնությունն ու տեսնելով հայ իրականությունը :Թող որ եՐԲԵՔ ՈՉ ՄԻ ՀԱՅ իրեն հիմար չզգա միայն այն պատճառով , որ ունի այնպիսի հայրենիք , որի գեղեցկությունը չի կարող ինքը պահել ու պահպանել :) !!!!


Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...