Skip to main content

Հետամանորյա ծեծվածները

Жить стало лучше, товарищи ! Жить стало веселее !
                                                                   И.В.Сталин

Ստալինը երևի քննությունների չէր հանդիպել իր ողջ ուրախ ու երջանիկ կյանքում ...
Ինչ արած ՝ մենք հանդիպել ենք ,հանդիպում ենք ու դեռ երկար կտանջվենք դրա ձեռքում ...
Երեք շաբաթ շարունակ գրառում չէի անում : Հա՛ քննություններն էին , հա՛ ստուգարքներ էին բազում -բազմազա՜ն : Հետո Նոր տարի էր  (ի դեպ , շնորհավոր ձեր Ամանորը և Սուրբ ծնունդը...թող նոր տարում ու ոչ միայն նոր տարում չմոռանաք ձեր իսկական , ամենամեծ ու նշանակալից կոչման մասին ... ՄԱՐԴ ԵՔ , ժողովու՜րդ) , անիմաստ ճոխություն ու անհագուրդ անիմաստություն , ստամոքսի բավարարվածություն ու հոգեկան անհարմարություն : Այսօր էլ Հին Նոր տարի է (թե Նոր տարուց ինչ հասկացանք , չգիտեմ .. հիմա էլ արդեն Հին Նոր տարի է) : Նույն հաղորդումները , որ այս տասներեք կամ ավել օրերի ընթացքում դարձան մեր անբաժան մասը , նույնը , նույնը , նույնը ...
Չգիտեմ ՝ ինչ է փոխում դեկտեմբերի երեսունմեկի փոփոխությունը հունվարի մեկի հետ մարդկանց մոտ , բայց նրանք կրկին մնում են նույնը ... Ես էլ եմ մնում ես , դուք էլ ՝ դուք , մարդն էլ է մնում մարդ , գդալն էլ չի դառնում պատառաքաղ ...  մտքի աղտոտվածությունն էլ չի փոխվում , տների աղտոտվածությունն էլ , սրտի անպետքությունն  ու մարդկանց անօգտակարությունը նույնպես ~
Ալկոհոլից տապալող ու տապալվող մարդիկ են մնում ...
Իրենց ուղեղն է մնում ալկոհոլից ...
Անհասկանալ երգող ու անիմաստ երգեր լսողներն են մնում ...
Իրենք են դառնում այդ երգերի հերոսները , որոնք սիրում են , սիրվում , տանջվում ու մաքառում միայն իրե՛նց համար : Լավագույնը երգը ուրիշի համար գրածն է ~
Մնում են անհամ կատակ անողները , որոնք կատակում են ինքնաբավարարավածության  ու չհասկացողներին խինդ ու հաճույք պատճառելու , իսկ հասկացողներին ՝ հունից հանելու ու ավելի վատ մարդու տպավորություն ստեղծելու համար ...
Մնում են բոլորը , ովքեր չեն  Ստալինի հետնորդներն են ... ապրում են չոր ու աննպատակ , անիմաստ ու անհետաքրքիր , ծամված ու ապտակված  ... մնում են ստրուկ ու  հնազանդ .. ուրախանում են ոչնչի վրա , երջանկանում անէից  ու ծեծվում իրենք իրենցից ...
Վերադառնամ իմ ամենամեծ ու ամենաչսիրելի առօրյա թերությանը ՝ քննություններին ... Չեմ հասկանում ՝ ով է ստեղծել այն , երբեմն անընդհատ մեղադրում եմ նրան , ով ինձ մտատանջանքների մեջ է գցում : Բայց քննությունները կյանք են  , որ սովորեցնում են տարբերել ապտակողին ու ապտակվողին , ստրուկին ու ազատին , մարդուն ու կենդանուն ՜ !
Կրկին շնորհավորեմ բոլորիդ Ամանորն ու հին Ամանորը , մաղթեմ այն , ինչը չեք ունեցել ... այն , ինչը կուզեիք ունենալ ... այն , ինչը ձեզ կդարձնի բոլորինը ու միակը ինքներդ ձեզ համար  ~

Հ.Գ. Ռոնալդու , Ballon D'Or ^_^ ~




Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...