Skip to main content

Չսովորել սովորել / Սովորել չսովորել

Դաս չսովորելն էլ արվեստ է : Երբեմն համոզվում ես , որ անհնարինը հնարին դարձնել ՝ դաս չսովորել , իհարկե , հնարավոր է ... Յուրաքանչյուրի պատճառը տարբեր է ... Մեկը չի սովորում , որովհետև ԱՅ ՄԱՐԴ , ինքը չի սիրում էդ , ՀԵՐԻՔ  է տանջեք նրան ... Ինչ-որ անիմաստ կարծրատիպեր ամեն մարդու դրդում են լավագույն անհնարին արարքների , որոնք նրանք երբեք չէին անի , եթե միայն չլինեին այդ կարծրատիպերը  ...  Չէին սովորի , որովհետև չէին ուզի ...
 Չէին սովորի , որովհետև դա նրանց չէր բավարարի ... 
Չէին սովորի ...  ուրիշ բանով կզբաղվեին ... 
Չէին սովորի ...
Ես էլ չէի սովորի , եթե չլինեին այդ կարծրատիպերը ...
Չէի սովորի ...
 Եթե չսիրեի այն , ինչ սովորում եմ ...
Չէի սովորի ...
Եթե ամեն անգամ ինչ-որ մտային մահակ թույլ չտար ինձ չսովորել ...
Չէի սովորի ...

Իսկ հիմա ինչու՞ չեմ սովորում : 
Դառնում է ժամը ինը : Անհագ պահանջ կա գրելու ... թե ինչ ՝ երևի էական էլ չէ ... 
Եղանակի տեսության  ժամանակ ընթացող այս երաժշտությունը անտանելի է դառնում ... 
Հեռախոսի կուտակիչն էլ չի լիցքավորվում ... Ա՜խ , այդ լույսը ՜՜՜
Հայ Կոլայի հազարամյա գովազդը ...  Էլ չենք գնում այդ ներկանյութը ... Նոր գովազդի փող էլ չկա ՜՜՜
Ինչպե՞ս սովորել  , եթե այդ խեղճ նյարդային համակարգը ուզում է դեռ երկար ապրել ... երկար կարդալ , լսել ու սովորել .... 

Սովորել այն , ինչ արդեն գիտես ... 
Սովորել այն , ինչ երբեք էլ չես իմանա ....
Չսովորել կյանքը ...
Չսովորել երազանքը ...
Սովորել կարդալ ...
Չսովորել լսել ... Երբեք էլ չենք սովորի  )))
Չսովորել սովորել / Սովորել չսովորել  ^_^


Սովորե՛ք )))

Comments

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , իսկ փոքրե

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ  տարբեր են մարդկանց պատկերացում

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)