Skip to main content

Նկարելով ... ~


Նկարելով  ... ~Յուրաքանչյուր մարդ ունի ձեռքի տասը մատ  (չէ՜ , չեմ բացահայտում . փաստում եմ ) ... 
Յուրաքանչյուր մատ մի վրձին է ... Այդ վրձինները նկարում են մարդու կյանքի յուրաքանչյուր  օր :Մարդն էլ  , անկախ իր մասնագիտությունից , նկարիչ է : Այդ  տասը մատներով նկարում է իր կյանքը : Բայց այդ վրձինները հարկավոր է վաստակել : Ստեղծել այդ վրձինը , ոչ թե գնել : Պատկերացնել գույները , այլ ոչ թե հայթայթել : Պատկերել նկարը , ոչ թե պարզապես տեղադրել : 
Երևի ոչ մի պատկերասրահ չի տեղավորի այդ նկարները , որ ամեն մարդ իր մտքում ստեղծում է  , երբ ...
 Երբ քայլում ես փողոցով ու կապ չունի , որ տերևները գնալով սևանում են , մեքենաները ցեղ շպրտում են վրադ , մարդիկ մռայլ դեմքերով քայլում են , դու նկարում ես այն , ինչ քեզ է հարկավոր : Միգուցե նկարն էլ է ունենում անգույն տերևներ , բահ դեմքեր ու ցեխոտ ոտքեր , բայց այդ նկարը քո միտքն է , երևակայությունն ու ցանկությունը : 
Երբ չես սովորում դասը , բայց ուրիշներն էլ սովորած չեն լինում և քեզ մխիթարում ես նրանց չսովորելու փաստով ....
Երբ առավոտն այնքան շուտ ես արթնանում , որ ողջ օրվա ընթացքում քեզ քնած ես պատկերացնում ...
Երբ ռադիոյով երգ ես լսում ու չես հասկանում ՝ ում ձայնն է : Սկսում եմ յուրաքանչյուր ծանոթ երգչի ձայն տեղադրել այդ երգի մեջ , պատկերացնել նրա զգեստները այդ երգը կատարելիս , նրա դեմքը այդ երգի տեսահոլովակում ...
 Երբ գիրք ընթերցելիս պատկերացնում ես այն , ինչը նույնիսկ գրողը չի պատկերացրել այդ տողերը ստեղծելիս : 
Երբ ճանապարհին բոլոր տղաները դառնում են Դորիան Գրեյ , և փնտրում ես այն մեկին , որ կկարողանար այդ դերը քո ֆիլմում կատարել:
Երբ անցնում են հազարավոր ավտոբուսներ ՝ նույն գույնով , նույն ձևով , բայց դու յուրաքանչյուրի համար մի գույն ու մի նոր գովազդ ես մտածում :
Երբ երգում ես քո ամենասիրած երգը և քեզ պատկերացնում Թիմբերլեյքի հետ նույն բեմին կանգնած , նրա հետ երգելիս  ~
Երբ ուզում ես ֆեյսբուքիդ էջը ջնջել բոլոր լրատվական կայքերի , որ ամեն տեսակի վատ լուր ու անհետաքրքիր հոդված են մտցնում առանց այն էլ զբաղված ուղեղդ ՝ իրենց լայքերի և դիտման ինքնաբավարարման համար ... Ուզում ես ջնջել ու պատկերացնել աշխարհն առանց այդ ամենի : Առանց սիրուշոների մեծագույն տաղանդների ու սաշիկների մեծագույն տների , քիմ քարդաշյանների բարեմասնությունների ու սամոների կնունքների ... 
ԲԱՎԱԿԱՆ Է!

ու բոլորս էլ անվերջ կնկարենք ... կնկարենք մեր կյանքը...
Կապրենք այդ կյանքն այնպես , որ մի օր ուրիշները կնկարեն ...  ))) 
Ապրե՜՜՜ք  ^_^

Comments

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...