Skip to main content

Մի երազողի պատմություն :)

Օկեան էլզիThe Ledge ?
The fountain ?
The open road ?
Trouble with the curve ?

չէ , չէ , չէ ....
Ես  կգնամ նրանց համերգին:
Չեմ դիտի ոչ մի ֆիլմ , ուղղակի կզգամ երաժշտությունը:
Չեմ կարդա Քլայդի ողբերգությունը, կկարդամ երաժշտության բառերը, երգի միտքը:

Հագնվել եմ այնպես, ինչպես միշտ, չեմ մտածել ավելիի մասին: Եկել եմ հաճույք ստանալու.. Սիրտս բաբախում է ավելի արագ, քան եղել է երբևէ: Չէ՜՜՜, ուշադրություն չեմ դարձնում:
Տասը հազարից ավելի մարդիկ կան, բայց ոչ ոք ոչ մեկի վրա ուշադրություն չի դարձնում. մենք բոլորս սպասում ենք, որպեսզի նրանք գան ...  ^_^
Եվ ահա , լսվում են առաջին նոտաները: Դաշնակահարը ինչ-որ անծանոթ երաժշտություն է նվագում : Հանում ենք մեր հեռախոսները կամ ոմանք էլ իրենց տեսախցիկները և ահա, ահա... Մոտենում է նա: Բարձրախոսը կրկին փաթաթված է այն  նույն մոխրագույն շարֆով, որ ամեն համերգի ինչ-որ կատարյալ մեծության դեր է տանում: Սկսվում է դրախտային վիճակ,  մի
տենդագին ցանկություն՝ չհեռանալու այնտեղից...
Առաջին երգը ազդարարում է հրաշքի սկիզբը: Յուրաքանչյուր  երգ  իր հետ բերում է նոր ցանկություններ , նոր մտքեր ու ... կիթառի հնչյունները խլացնում են բոլորին,  բայց այնտեղ գտնվողները հասկանում են , որ միշտ էլ այդ են երազել, նույնիսկ խլանալ , միայն թե այդ երաժշտությունից ...
Կիթառին է միաձուլվում ջութակը ...
Անհավանական է ՜՜՜՜՜՜՜՜՜՜
Մենք բոլորս այնտեղ ենք, մենք ապրում ենք այդ ~
Իսկ նրա ձայնը ... Նրա ձայնը երևի ավելին է այդ պահին, քան որևէ իր ամբողջ մոլորակի վրա:
Այո ՜՜,  այո՛ .. մենք այնտեղ ենք , մենք սիրում ենք այն, ինչ կատարվում է  մեզ հետ ... Օ՜՜՜՜հ , այդ կիթառը , որի յուրաքանչյուր լարը ամեն երգի  հետ բերում է  ամեն տեսակ հիշողություններ ... Նա դեռ երգում է ... Դու տարվում ես .... Ահա , սկսեց զրուցել մեզ հետ. այդ պահին հասկանում ես .  «Ֆիլմեր, գրքեր, ամեն բան հրաշալի է. բայց նրա ձայնը, նրա երաժշտությունը, այդ կիթառը ՜՜՜. ես դրախտում եմ  ^_^»
Անցնում են այն երկու ժամերը, որոնք էյֆորիայի մեջ գցեցին մեզ... Բայց մենք դեռ այնտեղ ենք. սպասում ենք ամենակարևոր երգին ... Ահա լյա մինորից է սկսվում, երգում է միայն նա, չեն խանգարում ո՛չ բասկիթառը , ո՛չ ստեղնաշարային գործիքները ... Միայն նրա ձայնը, բոլորը լռել են ... Չէէէ ՜՜՜՜, լռել են նրանց մտքերը, բայց նրանք երգում են, երգում են՝ ապրելով յուրաքանչյուր բառը .... Մենք բոլորս մասնիկն ենք այդ երաժշտության... Մենք բոլորս մի նոտա ենք, չէ՞ որ այդ երաժշտությունը հենց մեզ համար է ....
Այս ամենը եղավ երեկ ... Հոգնեցի ֆիլմերից ու սկսեցի խաղալ ֆեյսբուքյան ինչ-որ խաղ , հետո դրանից էլ հոգնեցի : Միացրի իմ սիրելի երաժշտական խմբի համերգը և ինձ պատկերացրի այնտեղ ...
Ես այնտեղ էի, ես նրանց հետ էի, ես երգում էի  ^_^

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...