Skip to main content

Իմ ամենասիրած թագավորը (իմ լավատեսական հատուկենտ դրսևորումներից մեկը)

  Իմ ողջ կյանքում ես  կարծել եմ , թե հզոր թագավորներ,որոնցով  հայ ազգը կարող է հպարտանալ շատ են,այդ թվում ` Տիգրան Մեծ,Արտաշես Բարեպաշտ և այլ բազում թագավորներ:Սակայն հայ մեծագույն արքաների թվին ես չէի դասում մի հզոր թագավորի, ով իր կառավարման մի քանի տարվա ընթացքում կարողացավ անել այն , ինչ չէին կարող անել շատ թագավորներ երկար տարիների ընթացքում: Մեծագույն թագավոր,որի անունն է Պապ: Նա արեց այն,ինչ չեն կարող անել հիմա շատ երկրների ղեկավարներ: Ինչպե՜՜՜ս կարելի  է  լինել այդքան հայրենասեր` լինելով դաստիարակված Բյուզանդիայում: Հայրենասիրություն,որը ,ցավոք,  չփոխանցվեց շատ և շատ նախարարների ու հոգևորականների: Նա այդպես էլ չսիրվեց բարձրաստիճան իշխանների և հոգևորականների կողմից, սակայն նա ընդունվեց  և հարգվեց իր ժողովրդի և հաջորդ սերունդների  կողմից:
   Նա մարդ էր, ով կարողացավ ապացուցել, որ հայերը ուժեղ են առանց դաշնակիցների, բայց ցավոք դաշնակիցները չհասկացան այդ:
   Նրան համարում էին հեթանոս,հակաքրիստոնեական, ոչ ազգասեր, սակայն նա, հակառակվելով բոլորին,  պնդեց իրենը , և որի շնորհիվ ազգը նրան սիրեց: Պապը հակառակվեց ոչ միայն արտաքին թշնամիներին, այլև հոգևորականներին, ովքեր իմ կարծիքով ավելի մեծ վտանգ էին ներկայացնում, քան պարսիկներն ու հռոմեացիները միասին վերցրած:
   Վերջում կասեմ ընդամենը մի բան ` ես հպարտ եմ, որ ունեցել եմ այսպիսի նախնիներ` ի դեմս Պապ թագավորի և հպարտ եմ, որ ապրում եմ հիմա `  ազատ և անկախ երկրում, ինչքան էլ հիմա մեղադրեն մեր երկրի կառավարությանը և այլն :Չեմ կարծում, թե Պապի կառավարման ժամանակ մարդիկ նույնիսկ կարող էին երազել այն երկրի մասին, որում հիմա մենք բնակվում ենք:
   Ես հուսով եմ, որ մեր հաջորդ սերունդները նույնպես կապրեն ազատ և անկախ երկրում , և մենք կկարողանանք նպաստել մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը, հաստատմանն ու անկախությանը.....
 Իսկ այս ամենը ես կավարտեմ այս հրաշալի երգով, չէ՞որ Հայաստանը մենք ենք..........

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...