Skip to main content

Ուղեղի կյանքը առանց երջանկության ՝ ժանգոտած նեյրոններով :)

Nec sine te quidquam dias in luminis oras ,
Exoritur, neque fit laetum , neque amabile quidquam ...


Երևի մեկ շաբաթից քիչ ժամանակում ավարտեցի Խուան Վալերայի "Պեպիտա Խիմենես"
վիպակը ...  Այսինքն , չէ՜՜՜՜... Չեմ ավարտել .... Դեռ 5 էջ ունեմ... Սրբորեն պահում եմ այդ 5 էջը , որպեսզի մի օր էլ երկարաձգեմ իմ հաճույքը ...

Երբեք չէի կարող մտածել , որ գրքերը այդքան հաճույք ու  ուրախություն կպարգևեն ինձ , ինչպես հիմա ...  Չէի մտածի , որ կարող էի ժամերով գիրք կարդալ .. Պարզապես կարդալ , այլ ոչ թե կեսից մտածել ուրիշ բաների մասին , երևակայության  շարժիչը մաիցնել և մոռանալ գիրքը .. ԿԱՐԴԱԼ  ....

Մարդիկ իրենց համար ստեղծում աշխարհներ , որոնցից գլուխ են հանում միայն իրենք : Ստեղծում են պրոբլեմներ , որոնք  հեշտորեն կարող են լուծվել .. Բայց ո՜՜՜՜չ , նրանք պատկերացնում են , թե իրենց  խնդիրներից ուրիշները չունեն  , ոչ ոք չի կարող լուծել  նրանց ոչ մի խնդիրը .. Մինչդեռ նրանք , նույնիսկ մտածելով , կարող են հաղթահարել այն , ինչ իրենց մտքի արդյունքն է ...

Վաղվանից կսկսեմ մեկ այլ գիրք , կընկղմվեմ այդ աշխարհը , երբեմն  կմոռանամ այն ամենը , ինչ շրջապատում է ինձ ... Հետո կմոռանամ նախկին գրքերը ... Միգուցե հիշեմ որևէ տող , որ ընդհանրապես կարդալու ընթացքում չէի էլ նկատել  ... Կհիշեմ ու կնկատեմ , որ ավելի լավն ու գեղեցիկն էր , քան կարդալու ընթացքում նկատածները ...

Մարդիկ սիրում են երջանկությունը , պաշտում ուրախությունը , բայց իրենց դարձնում  ամենաբութ արարածները աշխարհում ... Իրենց պատում են տխրությամբ ու ժանգոտած մտքերով ... Ժանգոտած ուղեղ ,  սևացած երկաթե նեյրոններ , որ այլևս չեն էլ շարժվում ... Ո՛չ ... Նրանք հոգնել են շարժվելուց , նրանք չեն ուզում գործել հանուն զրոյի , հանուն ոչնչի ... Նրանք ուզում են մաքրվել , նրանք ուզում են պարզապես լինել խելացի , բայց ... Ուշ է  :)
Ժանգը երբեք էլ չի անցնում , ժանգը մնում է ժանգ , երկաթը մնում է երկաթ , նեյրոնն էլ անբուժելի հիվանդությամբ են հիվանդանում ... Նրանք հիվանդանում են ոչնչությամբ ...

Եվ ոչինչ առանց քեզ աստվածային աշխարհում չի ծնվում ,
Առանց քեզ չկա ոչ մի երջանկություն ու ուրախություն ...

Լուկրեցիոսի այս խոսքերը , որով ավարտվում է իմ արդեն սիրելի դարձած վիպակը , վերաբերվում է  սիրող մարդկանց ... Բայց ես այն կվերագրեմ բոլոր-բոլորին  ....
Չկա երջանկություն առանց  ընտանիքի ... Չկա երջանկություն առանց ընկերների ... Չկա երջանկություն , երբ դու չես ուզում .... Չկա երջանկություն , երբ պարզապես չես ապրում ....

Comments

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...