Skip to main content

Իսկ եթե պահարանը լսեր ...

  Ռմբահարում էի մեր տան պահարաններից մեկը , որտեղ պահված էին իմ դպրոցական տարիների տետրերը , օրագրերն ու նկարները ... Մեծանում ենք  :)
  Ինչքա՜՜ն կյանք , միտք ու ժամեր եմ ծախսել այդ ամենի վրա ... Չէ՛ , չեմ ափսոսում ... Այդ ամենի շնորհիվ է , որ այսօր  րոպե առ րոպե կարող եմ ավելին իմանալ , քան գիտեմ , քան ժամանակին իմացել եմ  ... Մեծանում ենք  :)
Իհարկե , վստահ կարող եմ ասել , որ մի տարվա ընթացքում ավելի շատ բան իմացա , քան այդ  տասնմեկ տարիների ընթացքում , բայց եթե  չլինեին այդ տարիները չէի լինի և ես ... Մեծացանք :)
  Օրագրերումս ուղղագրական անիմաստ սխալներ , ամեն 5-ի կամ  9-Ի համար տարվող մտային պայքար ուրիշ աշակերտների հետ ,  ժամերով տանջանքներ գերազանցիկ լինելու համար , մեղմ ասած ոչ սիրելի ուսուցիչների հետ համակերպում ՝ հանուն լավ գնահատականի ... Ես այդպես էլ ցածր գնահատական ստացա  ( բացի վարքի անբավարարներից  ;)) , չվայելեցի այդ հաճույքը , բայց հիմա այդ օրագրերը թերթելով հաճույք եմ ստանում ... Մեծացանք ?
 Նկարում էի նույնը , ինչ հիմա ... Աչքեր էի նկարում .. Միգուցե տարիներ անց  , երբ հետաքրքրությունս ուրիշ բաների նկատմամբ կորի կամ պարզապես ժամանակ գտնեմ հոգեբանություն ուսումնասիրելու համար , հասկանամ , թե ինչում եմ նկարել ու նկարում աչքեր ... Բայց չենք փոխվում ...
 Գտել էի նաև իմ այդպես էլ չստացված ՛՛ դիզայներական կենտրոնի ՛՛ նկարները ...  Գիտե՞ք դա իմ երազանքն էր , այնտեղ կար նաև իմ ընկերուհու երազանքը ևս ... Ոչինչ չէր փոխվել , այդ ալբոմը 2007 թվականի ալբոմ էր ... Այսօր 2013 թվականի հուլիսի 17-ն է . ո՛չ իմ , ո՛չ ընկերուհուս երազանքը չի փոխվել  :) Ես երազում եմ ունենալ իմ սեփական դիզայներական կենտրոնը , նա երազում է դառնալ դատավոր ...
 Չենք մեծանում , իրար են գումարվում բոլոր տարիները , որ մենք ապրում ենք , բայց չեն գումարվում մեր մտքերն ու երազանքները , այլ մնում են որպես երազանք ... Մի օր կատարվելու կամ այդպես էլ մանկության երազանք մնալու համար ...

Comments

Anonymous said…
Ուղղակի հաճույք եմ զգում կարդալիս...ինչքա՜ն անկեղծ ու սրտաբուխ խոսքեեեր :* )))
Շնորհակալությու՜՜՜՜՜ն :* :)))))

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)