
Ողջույն իմ սիրելի՛ ընթերցող ... Այսքան ժամանակ չգրելը իսկապես շատ վատ էր ՝ ձանձրալի ու անիմաստ .. Երբեմն ուզում էի գրել , բայց մտքերս չէի կարողանում դասավորել , երբեմն չափից դուրս շատ բողոք կար , որ չէի կարող ասել , երբեմն չափից դուրս շատ անիմաստություն ... Սակայն այսուհետ կփորձեմ բոլոր մտքերս (որպես ապագա կառավարող) կառավարել և առավել հետաքրքիրները հանձնել ձեր դատին ..
Իսկ հիմա պատմեմ , թե ինչ տպավորություններ , փիլիսոփայական մտքեր այցելեցին ինձ այս ժամանակաընթացքում :
Մի շատ կարևոր բան հասկացա . կարևոր չէ դու գդալ ես , քար , տաղանդ , թե պարզապես բարի մարդ , դու պիտի ունենաս ինքնակառավարման , ինքնասիրության զգացում , մանավանդ այն պահերին , երբ որոշվում է ճակատագիրդ , այլ ոչ թե մտածես բոլորի մասին , բացի քեզնից : Հասկացա մեկ այլ բան ևս . կարևոր չէ , թե դու ինչ խելքի տեր ես , կարևոր է այն ,թե դու քեզ ինչպես ես ցույց տալիս :Հասկացա ՝ կյանքում իսկական արդարություն լինում է , բայց ոչ այն ժամանակ , երբ դու ես ցանկանում , այլ այն ժամանակ , երբ դու իսկապես արժանի ես և ինքդ քեզ արժանի ես համարում ☺
"Երկիր մոլորակը ընկերասեր չէ և թշնամի էլ չէ բարի մարդկանց նկատմամբ. այն պարզապես անտարբեր է ..." Շնորհակալություն Անդրե Մորուային , որ ևս մեկ անգամ իր խոսքերով ապացուցեց , որ բարությունը երբեմն ավելի վատ կարող է անդրադառնալ քեզ վրա , քան չարությունը , եսասիրությունն ու ագահությունը ... Երբեմն անտարբերությունը հաղթանակ է ♥
Comments