Skip to main content

Լուցկի մարդիկ

 Ողջ կյանքս վախեցել եմ լուցկուց  ☻  Չգիտեմ ինչու , բայց միշտ վախեցել եմ այն վառել , միգուցե այրվելու վտանգից , միգուցե  դա եղել է իմ բազում անիմաստ ֆոբիաներից մեկը  ... Բայց ինչ արած  , ես անուղղելի եմ և մինչև օրս էլ վախենում եմ լուցկուց ...
 Սակայն  երբ մտածում եմ , որ լուցկուց առավել վատ կարող են լինել պարզապես մարդիկ , հասկանում եմ  , որ իմ վախն ուղղակի թյուրիմացություն է .. 
 Մարդիկ լուցկու նման կարող են արագ վառվել , լուցկու պես փայլել և նույն լուցկու պես վերանալ ... Մոխրանալ ու անհետ կորչել ՝ ասես չեղածի պես ... 
 Իսկ եթե լուցկին ավելի օգտակար է ???
 Այո՛ , այո՛ ... Չէ ՞ որ լուցկու շնորհիվ մենք կարողնաում ենք ամեն բան անել ՝ ինչ-որ անպետք իրեր այրել , պարզապես օրվա հացը պատրաստել  ... Շատ անելանելի դեպքերում ( լույսի,տաքության բացակայության ) լուցկին դառնում է ավելի օգտակար ,քան մարդը ..
 Կա և հակառակ կողմը այս ամենի .. Չէ՞ որ հենց լուցկու պատճառով կարող են խորտակվել բազում կյանքեր , կարող են այրվել բազում տներ , մի րոպեում կարող են ի քիչ դառնալ մարդկանց բոլոր երազանքները ... Բայց դա միայն մեդալի մի կողմը , որը , հուսամ , ոչ մեկին չի հանդիպի ...
Լուցկի՜ մարդիկ , այրվե՛ք , խնդրում եմ  !!!!  Պարզապես նայ՛եք ձեր շուրջը , նայե՛ք իրական լուցկիներին ու կհասկանաք ՝ ամեն ինչ կախված է ձեր արագ այրվելուց ...  Այրե՛ք ձեր մտքերը , այրե՛ք ձեր ուղեղը  ... Դառնանք մարդ , լուցկին թող վառվի ... ☺

Comments

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...