Skip to main content

Խախտե՛նք լռությունը !!! Ոչինչ հավերժ չէ ...

 Գրեթե մեկ ամիս է ՝ ինձ համոզում եմ ինչ-որ նյութ գրել ... Չեմ ասում հաճելի չէ , ուղղակի դասերն այնքան են զբաղեցնում ուղեղս , որ ուրիշ բանի , առավել ևս բլոգի մասին մտածել չի լինում ... Բայց այսպես  , իհարկե , երկար շարունակվել չէր կարող : Եվ ինձ , իհարկե , օգնեց իմ սիրելի  Maroon 5-ը : Nothing lasts forever !!!!  Ոչ միայն հիասքանչ երգ , այլև հիասքանչ խորհուրդ , որ երբեք ոչինչ հավերժ չի ապրի և լռությունն էլ հավերժ չէ ... Խախտե՛նք լռությունը...
 Իսկ ինչն է հավերժ ??? Ո՛չ  !  Ոչինչ էլ հավերժ չէ . ո՛չ մարդիկ են հավերժ , ո՛չ մեր շրջապատն է հավերժ : Թումանյանն ասում էր  .
 "Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։"
 Անշուշտ , նրա հետ չհամաձայնելը մեծագույն հանցագործություն կլինի : Չեմ էլ փորձի չհամաձայնել  ... Հավերժ են մարդու մտքերը , այն մտքերը  , որոնք գրելիս գրողը միգուցե չի էլ գիտակցել դրանց լրջությունը , բայց որոնք մեծագույն կերպով ապացուցում են մարդու հավերժությունը ...
Շատ մարդկանց մտքեր էլ  հավերժանում  են  այդպես էլ  կորցնելով իրենց տերերին , մոռացության մատնելով այն մարդուն , ով  հանճարեց այդ միտքը ... Սակայն շատ մարդկանց մտքեր էլ հավերժ մնում են հենց իրենց անուններով .. Հենց Թումանյանի վերոբերյալ միտքն էլ այն արտահայտություններից է , որ կարելի է հավերժ ասել և երբեք չսխալվել հեղինակի հարցում ....
Հավերժություն գոյություն չունի  :)  Հավերժությունը ստեղծվում է հենց մեր ձեռքով , մեր մտքով ու մեր սրտով  ☺
 Այո՛ , այո՛ ..
Միգուցե մի օր ես կամ Դուք էլ հավերժանանք : Միգուցե ստեղծեմ Հակի թեորեմը ???
 Կամ ասեմ բառեր , որոնք հարազատ ու ընդունելի կլինեն բոլորի կողմից և սերնդեսերունդ փոխանցվելով ՝ կդառնան հավերժ ??? Եկե՛ք չբացառենք ոչինչ  :)  Ուղղակի ապրենք այնպես , որ  և՛ մենք հաճույք ստանանք մեր ապրած կյանքից , և՛ ուրիշները ... Իսկ հավերժությունը կսպասի ...  Միգուցե պարզապես հանգիստ , թեթև և իմաստալից կյանքով ավելի շուտ հասնենք նրան , ինչ երազում ենք  ^_^ ???

Comments

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...