Skip to main content

Հույսը վերջինն է մեռնում ..




Իմ պետությունը երազում էր ինձնից ազատվելու մասին ... Իսկ ես երազում էի այն դարձնել իսկապես մեծ տերություն ... (Մակս Դալին ) ... Ինչքա՜ն մարդիկ են հայտնվել այս իրավիճակում և համոզված եմ , որ ոչ միայն Հայսաստանում , այլև աշխարհի մյուս ծայրերում ևս ՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում , Գրենլանդիայում , Կանադայում , Սինգապուրում ... ամենուր ... Դալինի խոսքերը արդիական են միշտ ոչ միայն հիմա , ոչ միայն այն ժամանակ , այլև ընդմիշտ ...Պետությունը միշտ ինչ-որ տեղ շատ սխալ է լինում : Դե իհարկե , կարող ենք ասել , որ այս կյանքում ոչինչ անսխալ չի լինում , բայց ինչպես գնալով համոզվում եմ ՝ ամենից շատ սխալվում են նրանք , ովքեր ամենաքիչը պետք է դա անեն ՝ կախված իրենց կարգավիճակից ... Միայն Դալինը չէր երազում իր պետությունը տեսնել մեծ ու հզոր , այլ ես էլ , դուք էլ , համոզված եմ , ձեզնից շատ շատերը երազում են ունենալ իսկապես մեծագույն տերություն : Չեմ ասում մեծագույն ու հզորագույն իր տարածքով ու բնակչության քանակով ... Ո՛չ... Ուղղակի բոլորս է երազում ենք արժանապատիվ պետության մասին , որի մասին խոսելիս գլուխդ չես կախի , որի ներկան չես ուզենա ջնջել : Չես ուզենա հիշել միայն անցյալի փառավոր էջերը լոկ այն պատճառով , որ չես կարող ունենալ փառահեղ ներկա ոմանց ցոփ ու շվայտ կյանքի պատճառով ...

Էէէէ՜՜՜՜հհ սա էլ միգուցե մեզ վիճակված բախտն է ....
Եվս մեկ անիմաստ ընտրություն , ևս մեկ ոչ աշխատանքային օր .... Անիմաստ կորցրինք այդքան թուղթ , թանաք , մարդկանց առողջություն ու նյարդեր ... Բա ձեզ պետք էր ???? Եթե ոչինչ չպետք է փոխվի ինչի համար են այդ ընտրությունները ??? Դարձրե՛ք ցմահ , ինչ վատ կլինի որ ??? Վերջում 2 տարբերակ կմնա . կա՛մ ամայացած Հայաստան մի օազիսով , որտեղ կկառավարեն , կապրեն , կուրախաան միայն որոշ մարդիկ , կա՛մ բոոլրս կհագնենք կարմիր բաճկոններ , կխփենք վրաններ և քաղցած կնստենք Անդրեաս Ղուկասյանի կողքը մինչև բոլորիս կգան , կահվաքեն կտանեն մի տեղ կթաղեն >_<
Արդեն հույսն էլ է կորչում , որ ինչ-որ բան կփոխվի ....
Ես չունեմ որևէ քաղաքական պատակնելություն , ես չունեմ ընտրական իրավունք , բայց ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ , ապագա ուսանող և ապագա ընտրող , սակայն ունեմ մի պարզ հասկացված միտք ՝ ՈՉԻՆՉ ՄԵԶ ՄՈՏ ՉԻ ՓՈԽՎԵԼ ԵՐԲևԷ և ՉԻ ԷԼ ՓՈԽՎԻ : Հայը երբեք չի կարողացել դուրս գալ այն կարծրատիպերից , որոնք նրան դարձնում են ստրուկ : Մինչև ստրկական բնավորությունը չփոխվի , ոչինչ չի փոխվի ....
Էէէէ՜՜՜՜հհ սա էլ միգուցե մեզ վիճակված բախտն է ....Եվս մեկ անիմաստ ընտրություն , ևս մեկ ոչ աշխատանքային օր .... Անիմաստ կորցրինք այդքան թուղթ , թանաք , մարդկանց առողջություն ու նյարդեր ... Բա ձեզ պետք էր ???? Եթե ոչինչ չպետք է փոխվի ինչի համար են այդ ընտրությունները ??? Դարձրե՛ք ցմահ , ինչ վատ կլինի որ ??? Վերջում 2 տարբերակ կմնա . կա՛մ ամայացած Հայաստան մի օազիսով , որտեղ կկառավարեն , կապրեն , կուրախաան միայն որոշ մարդիկ , կա՛մ բոոլրս կհագնենք կարմիր բաճկոններ , կխփենք վրաններ և քաղցած կնստենք Անդրեաս Ղուկասյանի կողքը մինչև բոլորիս կգան , կահվաքեն կտանեն մի տեղ կթաղեն >_< Արդեն հույսն էլ է կորչում , որ ինչ-որ բան կփոխվի ....Ես չունեմ որևէ քաղաքական պատակնելություն , ես չունեմ ընտրական իրավունք , բայց ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ , ապագա ուսանող և ապագա ընտրող , սակայն ունեմ մի պարզ հասկացված միտք ՝ ՈՉԻՆՉ ՄԵԶ ՄՈՏ ՉԻ ՓՈԽՎԵԼ ԵՐԲևԷ և ՉԻ ԷԼ ՓՈԽՎԻ : Հայը երբեք չի կարողացել դուրս գալ այն կարծրատիպերից , որոնք նրան դարձնում են ստրուկ : Մինչև ստրկական բնավորությունը չփոխվի , ոչինչ չի փոխվի ....

Comments

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...