Skip to main content

Երջանկությունը նման է առողջությանը … Երբ այն ունես , չես նկատում …

Երջանկությունը նման է առողջությանը …
Երբ այն ունես , չես նկատում … "
Այս տողերը պատկանում են մեծագույն գրող Միխայիլ Բուլգակովի գրչին ("Երիտասարդ բժշկի գրառումները . Մորֆիյ") : Նմանատիպ արտահայտություններ շատ ենք լսում մեր կյանքում , բայց երևի չենք էլ հասկանում , թե որն է այս տողերի իսկական նշանակությունը ...
Ոմանք , իհարկե , իրենց երևակայելով մեծն փիլիսոփաներ , իրենց թույլ են տալիս եզրակացություններ կատարել այս հարցի շուրջ , բայց միայն նա կարող է խոսել երջանկությունից , ով իսկապես հասկանում է կյանքի իրական լինելը , իսկական կյանքի առկայությունը իր շրջապատում ...
Միգուցե մի քիչ բարդ եմ ասում , բայց երևի թե իմ նման մի քիչ " փիլիսոփաները" կհասկանան ասածիս իմաստը ^_^
Երջանկություն է անծանոթի երգի 3 հետաքրքիր նոտաները , որ երևի թե բոլորս էլ վայելել ենք , ինչպես ես հիմա (Ne- Yo " beautiful monster") : Երջանկություն է կյանքը ինքնին , երջանկությունը մեկ խնդիր ավել լուծելը , ընտանիքիդ առողջ տեսնելը , մարդկանց ժպիտները , նույնիսկ անծանոթների , ովքեր փողոցով քայլում են ...
Երջանկություն է , երբ ընկեուհիդ վերադառնում է ատամնաբուժարանից և պատմում ոչ թե ցավի մասին , որ պատճառեց բժիշկը , այլ վերջինիս գեղեցկության մասին ... Նույնիսկ երջանկություն է , երբ ուսուցչուհիներդ ուրիշ ուսուցիչների մասին մի քիչ բամբասում են , երբ անիմաստ հումորներ են պատմում , որոնք միայն իրենց են ծիծաղելի թվում ...
Երջանկություն է , երբ դիմացինդ երջանիկ է ...
Երջանկություն է , երբ դու ես երջանիկ...
Երջանուկթյուն է , երբ բոլոր- բոլորը երջանիկ են ...
Եղե՛ք երջանիկ ... Գնահատե՛ք երջանկությունը ...

Comments

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...