Skip to main content

Ամպրոպից հետո միշտ էլ շողում է արևը ... ^_^

AFTER THE CLOUDS THE SUN ALWAYS SHINES!!!!!

Ամեն անգամ այս տողերը կարդալիս , ինչ - որ հույս է արթնանում , որ միգուցե ի վերջո ամեն ինչ կարգին լինի ??? Ամեն ինչ լավ լինի ??? Բայց ինչպես կարող են ուրիշները թույլ տալ , որ լավ լինի այն , ինչ ուրիշ շատ շատերի դուր է գալիս ...
Տորրեսը ո՛չ իմ մայրիկի կողմից է ինձ բարեկամ , ո՛չ հայրիկիս , ո՛չ հայ է , ո՛չ էլ ծանոթ ... Բայց երևի շատերի հետ է եղել , որ ինչ-որ հայտնի մարդու սիրել են , չեմ ասի դարձրել իրենց կուռքը , բայց ընդունել  այնպես ,ինչպես կընդունեին ընկերոջը կամ ընտանիքի անդամին ...  Մեկի համար Մեսսից լավագույնը չկա թե՛ որպես մարդ , թե՛ որպես ֆուտբոլիստ , մյուսի համար Ռոնալդուն  : Իսկ շատերի համար ՝ ինչպես և ինձ համար Տորրեսն է այն ֆուտբլիստը ( վերցնեք մարդ ՝ֆուտբոլի բնագավառից) , ով  ավելին է , քան ֆուտբոլիստը , մարդը , ընդհանրապես  երկրագնդի որևէ երևույթը ... Չգիտեմ ՝ինչու հենց Տորրեսը , երևի ոչ ոք էլ չի կարող բացատրել ,բայց տարիներ շարունակ ես նրանով հիանում եմ , հպարտանում , նրա հետ տխրում  : Ամեն անգամ նրա փոխարեն ուզում եմ գոլ խփել  կամ գոնե մեկնարկային կազմում հայտնվել , երազում Ոսկե գնդակի մասին ^_^
 Եվ ամեն անգամ , երբ  նրա հասցեին լսում եմ  վիրավորանքներ , անիմաստ խոսքեր , անհիմն մտքեր  ,  բարկանում եմ , Տորրեսի փոխարեն վիրավորվում ... Որովհետև նա ավելին է , քան իսկական ֆուտբոլիստը : Շատ քչերը կարող էին նրա  պես արժանապատվորեն տանել այն ամենը , ինչ հիմա կատարվում է նրա հետ ... Տորրեսը իսկական մարդ է ամենից առաջ ... Ես նրան չեմ ճանաչում , ինձ թվում է չեմ էլ ճանաչի , ինչքան էլ  ձգտեմ դրան , բայց համոզված կարող եմ ասել , որ նա լավագույնն է : Ոչ մի "Ոսկե գնդակ " , ոչ մի  Ռոման Աբրամովիչ , անիմաստ խոսող բազում մարզիչներ , ֆուտբոլիստներ , առավել ևս երկրպագուներ , ովքեր միայն մի բան են պահանջում (գոլ ) , չեն կարող զրկել նրանից , ինչ նա ունի և ինչը կարևորագույնն է ՝ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ..
   Վերադառնամ նրան , ինչից սկսել էի ... Ամպրոպից հետո միշտ էլ շողում է արևը  , ուղղակի հարկավոր է հավատալ արևի գալստյանը  ^_^

Comments

Unknown said…
shat lavna!! Esel em iran shat sirum :)
Շնորհակալություն , շա՜Տ ♥

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...