Չերազող մարդիկ չկան ընդհանրապես , նույնիսկ " գդալ" մարդիկ երազում են : Ճիշտ է , " գդալների " երազանքները որոշ չափով տարբերվում են մեր երազանքներից , մաքսիմում ժանգից ազատում կամ կերամիկայի բաղադրիչի ավելացում , բայց ... ԵՐԱԶՈՒՄ ԵՆ
Ամեն մեկի երազանքը տարբեր է . ես երազում եմ Ռեալ Մադրիդի՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին , մյուսը երազում է իր սիրելի երգչի հետ հանդիպման մասին , մեկ ուրիշը այլմոլորակային երազանքներ ունի : Բայց բոլորս էլ մի բան ենք երազում ՝ գտնել ինչ-որ ճանապարհ այդ երազանքների գոնե կեսին հասնելու համար ^_^ Ամենանվիրական երազանքներն էլ դառնում են իրականություն , երբ ինչ-որ մեկն այդպես է ցանկանում , իսկ նրան շրջապատողները փորձում են օգնել նրան այդ երազանքը իրագործելու գործում :
"...մ....իմ գրած պիեսը բեմադրեն թատրոնում
,երազում եմ ներկա լինել Քեմիկների համերգին, պառաշյուտով թռչել, դե գրելու պահով մի 40 երազանք կա, փիսո պահել :Ես երազում եմ գնալ, որ երբ տենց մի 25 տարեկան դառնամ, մեկնեմ Ղարաբաղ ու գյուղերից մեկում ուսուցչուհի աշխատեմ: Նաև երազում եմ մի օր ներկա լինել անիմե-ֆեստի: Հետո էլ մի քանի ընկերներով իմ մեքենայով գնանք շրջագայության..." Երբեմն այնքան փոքր , բայց այնքան անիրականանալի են թվում երազանքները : Բայց միևնույնն է , երբ երզում ես , հավատում ես , որ կկատարվի : Վերևում ընկերուհիներիցս մեկ երազանքների շատ չնչին տոկոսն էր , բայց այնքան կյանք կար այդ երազանքների մեջ , որ չկարողացա բաց թողնել և չգրել : Բոլորի երազանքների մեջ էլ կյանք կա ՝ մի քիչ ավել , մի քիչ պակաս ,սակայն միևնույնն է ՝ ԵՐԱԶԱՆՔ ...
Ի՞նչ երազանք ունես հարցին բոլորն այնքան պատրաստ են : Յուրաքանչյուրի երազանքը շարադրելու համար օրեր են հարկավոր ... Կբավարարվենք այսօր այսքանով ^_^ Հուսամ բոլորիդ երազանքները կկատարվեն ...
Comments