Skip to main content

Ցերեկ

06:25- Դե՛ , դե՛ չզնգաս , չէ՛ , ՛չէ  : Զրնգում է զարթուցիչը...
08:30- Էլ չեմ կարող գրել , գնում եմ դասի ...
09:44- 1 րոպե և ամենամեծ երջանկությունը երբևէ՝ ազատում պատմության դասից  >_<
09:45- 14:59 - Վերջ , փախա՜՜՜՜՜՜՜՜նք  . Պահակն ուր է ??? Ոչինչ !!!  Գնացինք ...
15:37- Էլի ուշացանք  !!!  Դե լավ , ինչպես միշտ
18:00-20:00 - Քուն ուրիշի տանը , աչքերը բաց , խոսելով  >_<
21:34 - Գրում եմ այս նյութը : Գիտե՞ք շատ մեծ նշանակություն չունեցող է այն  , բայց միևնույն ժամանակ իմ ուղեղը հանգստացնող նյութ է , անվանը համապատասխան երգի հետ ... Երբեմն օրվա նույն կրկնություններից այնքան ես հոգնում ... Նույն առավոտը , ցերեկը և գիշերը , բայց երաժշտությունը միշտ օգնում է  խառնել այդ ամենը , փոխել ամեն բան  , մի նոտան դարձնում է ամեն մի րոպեդ մեկ այլ գույնի , նույնիսկ առօրյայում անպետք դարձած բառերը դառնում են ուրիշ տեսակի :14:30-ից 15:15 ընկած ժամանակահատվածում գտնվում է  որոշ ժամանակ երգին կրկին վերադառնալու համար : էլի  Maroon 5 , էլի Ադամ ,  նոր նոտաներ , հին երգերի մեջ նոր երանգներ : Այս է երաժշտությունը , այս է կյանքը  ^_^
Դարձավ 21-ն անց 41 րոպե շատ դանդաղ եմ գրում ՝ հասկանալով , որ կրկին պետք է վերադառնամ նույնին ՝  միօրինակ կյանքին ... Բայց  արդեն ինչքան ժամանակ է լսում եմ միևնույն երգը  ու համոզվում ՝ Կյանքը երաժշտություն է ՝  ցածր նոտաներով ու բղավոցներով,  մելիզմներով ու անիմաստ սեկունդաներով  >_ <

Comments

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)