Ողջույն !!! Կրկին ես և իմ խոհափիլիսոփայական մտքերը , դե իհարկե, մարդու մասին : Բլոգի ստեղծման հենց առաջին օրից գրառումների մեծ մասը վերաբերել է մարդուն ՝ ամենախելացի , բայց և ամենաանիմաստ էակին տիեզերքում ...
Շատ եմ փորձել համեմատել մարդուն բնության այլ երևույթների հետ , փորձել եմ վերլուծել մարդուն տարբեր տեսանկյուններից և ամեն անգամ հայտնաբերել եմ նորը : Իսկ ամենակարևորը ՝ երբեք չեմ հրաժարվել ու հոգնել նույն թեմայից ...
Այս անգամ էլ Էրիխ Մարիա Ռեմարկի խոսքերը կարդալուց հետո չկարողացա ինձ զսպել և չշարունակել նրան ...
Մարդը երբեմն ավելի զազրելի է թվում , քան ամենանողկալի մրջյունը , որ երբևէ չես եսել , բայց այնքան ես լսել դրա մասին , որ տեսնելու դեպքում կա՛մ կուշաթափվես , կա՛մ լեղապատառ կփախչես : Սարսափելի է թվում նույնիսկ այն օձից , որի թույնի միլիգրամներից կարելի է մահանալ ... Ալկոհոլը կարող է պատճառ դառնալ լյարդի կամ սրտի հետ պրոբլեմների , ծխախոտը՝ թոքերի , բայց մարդու ընդամենը մեկ բառը կարող է մահացու լինել ... Չեմ ասի , թե բոլոր մարդիկ են այդպիսին : Իհարկե , ո՛չ : Բայց և կան շատերը , ովքեր թույնից էլ թույն են ,զազրելիից էլ զազրելի , անիմաստից էլ անիմաստ ... Ժողովու՛րդ , մարդկային ապրե՛ք ... Չմոռանա՛ք և շնչելը ... Վաղուց չէի հիշեցրել ...
Իսկ վերջում ...
No love without freedom
No love without freedom
No love without freedom
No freedom without love
Comments