
Երևի թե լավագույն բնորոշումը , որ երբևէ որևէ մեկը կարող էր գտնել՝ բնորոշելու փառքը ... Իսկ Կոկո Շանելն էլ ՝ որպես մեծություն , չէր կարող սխալվել ...
Մարդիկ դառնում են հայտնի , նրանց ճանաչում և սիրում են բոլորը , նրանցով հիանում են բոլորը , ուզում են նմանվել շատ շատերը : Իհարկե , լինում է և այնպես , որ շատերի կողմից քննադատվում են , չեն ընդունվում , բայց երբ ընդունվում են ...
Ունենում ամեն բան . ճանաչում , անթիվ , անհամար փողեր , սիրած մասնագիտություն ...
Բայց մենակ են լինում ... ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆ...
Ամենա-ամենան , որ կարող էր գտնել հանճարը՝ տալու այն հարցի պատասխանը , որն է . "ՓԱՌՔ "
Երբեմն մարդիկ հենց իրենց սխալների պատճառով , դառնում իրենք իրենց զոհը ... Փառքի ճանապարհին էլ շատերը թույլ են տալիս , միգուցե և աննկատ սխալներ , որոնք հետո դառնում են այն , ինչ ոչ ոք երբեք չէր ցանկանա ունենալ ...
Երևի չկա որևէ մեկը , որ չերազի փառքի մասին կամ չեն երազում անիմաստ , տուֆի պես քար մարդիկ ... Բայց երազը երբեմն վերաճում է փառքին հասնելու մոլուցքի , որն էլ ի վերջո հանգեցնում է մի բանի ՝ ՄԵՆԱԿՈՒԹՅԱՆ ...
Իհարկե լավ է փառքը , հաճելի :) Բայց ավելի լավ է նորմալ կյանք , ընկերներ , ընտանիք , տնական երջանկություն , քան սին փառք ...
Գնահատե՛նք ունեցածը ...
Comments