Երջանիկը մենք ենք ՝ ես , դու , մենք բոլորս , որ ունենք այս քաղաքը : Որ ապրում ենք այստեղ , շնչում այս օդը : Որ քայլում ենք այս փողոցներով և ապրում այս երկնքի տակ:
Ողջ գիշերանձրև եկավ: Չդադարեց և ողջ օրը : Քաղաքն ուրախությունից էր լաց լինում: Արդեն 170 տարի մենք կանք , բայս այսքան տարի շարունակ մեր քաղաքն այնքան ուրախ , ցնծուն ու երջանիկ չէր եղել , որքան այսօր : Լալիս էր երջանկությունից ու հպարտությունից :
Բոլորն էլ բողոքում են մեր երկրից , մեր քաղաքից առավել ևս , բայց այսօր քաղաքը սիրում էին բոլորը : Ես էլ ինձ երջանիկ զգացի քաղաքի փոխարեն : Համոզված եմ , որ ոչ միայն ես , այլև բոլոր նրանք , ովքեր սիրում են իրենց քաղաքը :
Շատ կցանկանայի , որ քաղաքը երջանիկ ու այսպիսի հիասքանչ լիներ միշտ : Սիրվեր ու հպարտություն պարգևեր հավերժ !!!!!!!!!
Comments