Skip to main content

Շնորհավոր Նոր տարի

 Իսկ ինչու Նոր տարի ??? Որովհետև , ճիշտ է , իսկական Նոր տարին սկսվում է հունվարի 1-ին , բայց մեզ ՝ դպրոցականներիս համար , կարծում եմ , նոր տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից : Նույնիսկ մայիսի մասին սեպտեմբերին խոսում ենք անցյալով : Եվ այսպիսով շնորհավորեմ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ , մի փոքր ուշ  , որովհետև երեկ շատ հարգելի պատճառներով չէի կարող շնորհավորել ... Շնորհավորեմ և մաղթեմ , որ մեր ազգը ավելի խելացի դառնա, որովհետև դա իսկապես պակասում է :
 Թվում է , թե միայն ինձ համար է սեպտեմբերի 1-ը ամեն տարի վերածվում տոնի, բայց ես հուսով եմ , նույնիսկ վստահ եմ , որ շատ ուրիշներ սեպտեմբերի 1-ին և ընդհանրապես ուսմանը կվերաբերվեն այնպես , ինչպես ես  անցած 11 տարիների ընթացքում : Սա իմ վերջին սեպտեմբերի մեկն է դպրոցականի կարգավիճակով.. Չէի ցանկանա , որ դպրոցական կյանքս ավարտվեր , բայց ինչ արած ☻ Դեռ 1  տարի ունեմ և կփորձեմ վայելել դպրոցը թե՛ իր լավ , թե՛ իր  վատ կողմերով ...☺

Comments