Ամառն էլ է վերջանում , իսկ պարապությունը , անհետաքրքրությունը շարունակում են հետապնդել ինձ ... Եվ երևի թե ոչ միայն ինձ , այլ նաև նրանց , ովքեր չեն սիրում անզբաղ վիճակը , ժամանակն անիմաստ ծախսելը ... Չեմ պատկերացնում ,թե ինչքան կարելի է նույն Հայոց լեզվի և մաթեմատիկայի գրքերով 3 ամիս գրել , գրել , գրել ... Այսինքն սխալ ասեցի շատ լավ եմ պատկերացնում ☺ ... Իսկ երգերը .. Նույն երգերը ամեն առավոտ ժամը 10-ից մինչև ժամը 13-ը պարտադիր կերպով ☻ Իհարկե լավ երգը լսելուց երբեք չես հոգնի , բայց մի տարի շարունակ նույնը լսելուց հոգնում ես իսկապես ... Վերադառնալով ձանձրալի ամռան թեմային ասեմ, որ նույնիսկ հարևանությամբ գտնվող Սևանա լիճը չի oգնում , որովհետև ես չեմ սիրում ո՛չ այդ , լիճը , ո՛չ էլ կարողանում եմ լողալ ☻ Ինչևէ քիչ մնաց իմ երանելի օրերի սկզբին և իմ ամենաանտանելի եղանակի ավարտին ..
Դաս , դաս , դաս , լիքը-լիքը դաս ^_^
Դաս , դաս , դաս , լիքը-լիքը դաս ^_^
Comments