Անհնար է միշտ լինել հերոս , բայց միշտ կարելի է մարդ մնալ ...
Ի. Գյոթե
Չեմ կարծում , թե ինչ-որ մեկը ծնվում է , ապրում , սովորում , շնչում նրա համար , որ դառնա հերոս: Ըստ իս , հերոս դառնում են առանց մտածելու , առանց որևէ հետին մտքի...
Բավականին խորն ու լայն իմաստ է պարունակում հերոսը: Հայրենիքի հերոս , ինչ-որ մեկի համար հերոս .. Բայց միայն վերոբերյալ թվարկածներս չէ ... Հերոսը հենց մարդն է և , միգուցե հակադրվելով Գյոթեին ,պետք է ասեմ , որ եթե մարդն իր ողջ կյանքում կարողացավ մարդ մնալ ՝ առանց շեղվելու , առանց անհեթեթ մտքերի և ապրել մարդուն վայել ՝ ինչոր նպատակով, ապա նա , համենայն դեպս ինձ համար , կդառնա հերոս ..
^-^ Իսկ հերոս եկե՛ք չփորձենք դառնալ....
Որովհետև , եթե ապրեք հերոս դառնալու համար , այդպես էլ չնչին ու հասարակ կմնաք , ավելի վատը , քան կցանկանայիք երբևէ լինել ...
Comments