Skip to main content

Մի՛ խելագարվիր, դա քեզ չի օգնի

 Ճիշտ է , խելագարվել , գժվել և նմանատիպ այլ բառեր չեմ սիրում , բայց  ամենից համապատասխանը երևի սա էր ...
 Երևի թե  հասկացաք , որ "խելագարվել"-ը կօգտագործեմ փխբ. իմաստով , այլ ոչ թե խելքը թռցնելու ... Ես բժիշկ չեմ ☺ ...
 "Խելագարվում եմ Արամեիս համար", "Գժվում եմ Ռոնալդուիս համար" և նմանատիպ արտահայտությունները լսում , տեսնում ենք բոլորս էլ : Բայց թե ինչու ՞ ... այ դա արդեն մեծ հարց է :Սրա պատասխանը , երևի  ասողներն էլ չգիտեն:
 Հիմա կասեք , որ ես էլ եմ այդպիսի արտահայտություններ ասում և այլն ... Բայց կսխալվեք☻Որովհետև նախ ես ինձ թույլ չեմ տա օգտագործել այնպիսի բառեր , որոնք չեմ սիրում, ինչպես խելագարվելը , գժվելը , պաշտելը և այլն և երկրրորդն էլ չեմ խելագարվի , որովհետև ԴԱ ԻՆՁ ՉԻ ՕԳՆԻ: Միգուցե երբեմն  կամ էլ հաճախ օգտագործեմ "հրաշք", "կյանք "բառերը , բայց միայն իմ հիացմունքը արտահայտելու համար ,  այլ ոչ թե ֆուտբոլիստին  կամ երգչին ՝ իմ պաշտամունքի առարկա դարձնելու ...
 Ես հիանում եմ Ֆերնանդո Տորրեսով , Ադամ Լևինով ,  Էդրիեն Բրոուդիով՝ նրանց գեղեցկությամբ , նրանց տաղանդով , բայց նրանք ինձ հետ ընդհանրապես կապ չունեն և  չեն էլ կարող ունենալ ու իմաստ չունի նրանց պաշտելը , կուռք դարձնելը ևն ...
 Եվ ավարտեմ նույնը կրկնելով՝ ՄԻ՛ ԽԵԼԱԳԱՐՎԵՔ  , ԴԱ ՁԵԶ ՉԻ ՕԳՆԻ ... Ավելի շուտ  կխելագարվեք և պարամ պարամ պամ....

Comments

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)