Skip to main content

Էլ Կլասսիկո և շնորհակալություն բժշկին ☺

  Վաղուց արդեն չեմ խոսել Ռեալ Մադրիդ- Բարսելոնա խաղի մասին : Մինչև խաղը մի քիչ խոսեմ ... Չեմ համարձակվի ասել , թե ով կհաղթի այս խաղում , իհարկե իմ ամենամեծ ցանկությունն այսօր դա Ռեալի հաղթանակն է , բայց    ինչ իմանաս ինչ կլինի ??? Նախորդ անգամ գրեթե համոզված էի , որ հաղթելու էր Բարսելոնան և այդպես էլ եղավ , չնայած մինչև վերջին րոպեն հավատում էի , որ ինչ-որ բան կփոխվի գոնե ոչ ոքի արդյունքի համար ... Իսկ այս անգամ  հուսով եմ , որ իմ բոլոր հույսերը Ռեալը կարդարացնի ... Կրկին հավատում եմ և ավելի շատ , քան անցած անգամ .. Ինչ-որ բան ինձ հուշում է , որ այս գավաթը մերն է լինելու , չլինի ոչինչ աշխարհի վերջը չի .. Ուղղակի ատում եմ , երբ մենք պարտվում ենք Բարսելոնային >_<  Այնպիսի տպավորություն է , որ ինձ  հակաԲարսելոնամիցին են ներարկել , որպեսզի ես չսիրեմ այդ թիմը ...Բայց այդ ներարկողին ես այնքա՜ն շնորհակալ եմ☺
  Ինձ կարող եմ պատկերացնել բոլոր կերպարներով , բայց  երբեք ոչ Բարսելոնայի երկրպագուի ( կրկին շնորհակալություն  այդ բժշկին ☻)
 Վերադառնալով խաղին ասեմ , որ համոզված եմ , որ Վալդեսի նույն սխալը չի լինի և ավելի ուրախ եմ դրա համար , որ , իհարկե հուսամ , մերոնք կխաղան ավելի լավ և իսկական գոլեր կխփեն և իրենց աշխատանքի շնորհիվ ,այլ ոչ թե Վալդեսների սխալի ... Սպասում եմ հիանալի խաղի ... Նաև Սպարտակի հաղթանակին Ֆեներբախչեի նկատմամբ  : D
    Ու մի հարց . Ինչ անեմ , որ Բուսկետսին ամեն անգամ տեսնելիս չպատկերացնեմ "Օսկար"-ի բեմը ???

Comments

Popular posts from this blog

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես հաշվում եմ աշնան գույները

Մեկ ամսից քիչ ավել ժամանակ է մնացել , որպեսզի ավարտվի ամառը և սկսվի աշունը: Աշուն , որը կլինի սկիզբը նոր ուսումնական տարվա ՝ իմ վերջին դպրոցաուսումնական տարվա: Ամենակարևորը կլինի սկիզբը մի ուս.տարվա , որ համոզված եմ ՝ լինելու է չափազանց զբաղված  , հագեցած բազում  թվերով , խնդիրներով  , բառերով, վարժություններով  , ստեղծագործություններով , բայց ոչ ՝ Օդով: Իսկ օդը .. օդը ...  բազմիցս խոսել եմ , թե ինչ է նշանակում ինձ համար և հենց այդ պատճառով էլ բլոգս օդով է  ..     Եվ հենց այդ  հագեցվածության , զբաղվածության պատճառով էլ ես հաշվում եմ աշնան գույները : Ինձ ոչինչ երբևէ  չի գրավել աշնան մեջ , չի էլ գրավի երևի , բացի գույներից: Միակ հետաքրքիր բանը աշնան մեջ ՝ աշնան անթիվ , անհամար գույներ , որոնք հաշվում ես , հաշվում ... Բայց անկոպար են թվում ...  Հենց գույներով է , որ աշունն առանձնանում է մյուս եղանակներից ... 5994,5995,5996,5997.... Սրանք վերջ չունեն  :)