Skip to main content

Նյարդային պոռթկում ( Մի "ուրախ" գիշերվա պատմություն)


 - Կորոոոոո , Կորո , Կորո ջանննն ...
 Լսում ես ճիչերը, մտածում ես՝ չլինի  Կորոն  (կողքի բակում բնակվող հարևանի թոռը)  ընկավ աստիճաններից ,  մեռավ  , սպանեցին և այլն ... Եվ այդ պահին Կորոյի հայրը շատ բարեհաճ տոնով ասում է. " Ավտոյի դուռը փակեցինք , երեխեն մտածեց  գնում ենք:"
  Եվ հենց այդ պահին նյարդերը տեղի են տալիս ու սկսում ես 150+ կմ/ժ արագությամբ մտածել ..  Քիչ չի գիշերվա ժամը 1000-ն է ,  և այդ երեխան քնած չէ , մի հատ էլ դու ես  փորձում քնել ու այդ երեխայի պատճառով չես կարողանում քնել ու չհաշված այդ էլ՝ այդ ձայներից սկսում է ուղեղդ ամբողջովին ուրիշ բաների մասին մտածել ...
 Երեկ հենց այդ վիճակն էր մոտս : Փորձում էի քնել , բայց սկսեցի բլոգում հոդված գրել , բայց ոչ թե իսկապես , այլ մտովի և հիմա փորձում եմ նույնը վերարտադրել նաև ստեղնաշարի միջոցով ...
  Այդ պահին հիշում ես երբևէ հետդ կատարված բոլոր դեպքերը , մանավանդ այդ օրվա ...  Առավոտյան քո չսիրելի դիմացի հարևանի միացրած  մեղմ ասած անճաշակ երաժշտությունը, անցած գիշեր կողքի հարևանի վարդագույն դհոլի կտկտոցները ,  քիչ առաջ  միացրած Սկայպի անտանելի  ձայնը ... Եվ այդ ամենը միասին միախառնվելով հանգեցնում են նրան , որ դու իհարկե չկարողանաս քնել ..  Դրան էլ գումարվում է բլոգի հոդված գրելը մտքում ,  սավանի վրա մատներով   ինչ-որ նախադասություններ հավաքելը , դա էլ քիչ չէ  մի ապուշ բառ , որը  երբևիցե որևիցե տեղ կարդացել ես և այդ պահին   հիշում ես , սկսում ես դրա տառերը դասավորել , մտածում ես միգուցե "ղ" չի գրվում "խ" է գրվում կամ ինչու է այդ բառը նշանակում հենց այդ , այլ ոչ թե մեկ այլ բան .... Ուղեղիդ արագությունը հասնում է ոչ թույլատրելի չափերի , ուզում ես նյարդայնությունից գոռաս >_< ... Երբ հանկարծ մի երանություն է քեզ պատում ու դու հանգիստ քնում ես  ^_^

Comments