Skip to main content

Ոչխարների Էվոլյուցիան և մարդը :D

"Մարդը գնացական է , նրա լավ գործը՝ մնացական .ըսել է ՝ ինքն է մնացական: Այ , խոսքի օրինակ , էս շաքարը գցեցիր չայի մեջ , հալավ  , կորավ չկա , բայց չայն անուշացավ: Էնպես էլ լավ մարդը կմեռնի , բայց նրա լավ գործը աշխարհքը կանուշացնե: Թե չէ առանց լավ մարդու աշխարհքը շատ դառն է , օձի լեղի:"
                                                              Ավետիք Իսահակյան
 Իսկ ինչ են անում մարդիկ??? Նույնիսկ երեխաները , պատանիները ... Ցավոք , շատ քչերն են թեյին իսկապես համ տալիս և լավ գործով ապացուցում իրենց գոյության իմաստը երկրագնդի վրա: Յուրաքանչյուրը ծնվում է մի կոչվածությամբ , բայց շատ շատերը իրենց ուղին վերածում են բազմաճանապարհանոց մի կյանքի , որից թե՛ նրանք ոչինչ չեն հասկանում , թե՛ իրենց շրջապատողները: Իսահակյանն ասում է , թե առանց մարդու աշխարհը դառն է , բայց ինչ իմաստ ունի կամ քանի գրոշ կարող է արժենալ փուչ մարդու ապրելը , երևի դա ավելի դառն ու լեղի է դարձնում կյանքը , քան առանց նրանց: Որոշները քարշ են տալիս իրենց գոյությունը՝ աննպատակ և միայն նրանից , որ իրենք են սահմանափակ: Փնտրե՛ք , գտե՛ք , հիշե՛ք , մոռացե՛ք , բայց անհիմն մի՛ ապրեք: Ապրելը նմանվում է մակաղելու և մարդիկ էլ դառնում են ոչխարներ , որ ապրում , ուտում ու մորթվում են ... Բայց մինչ այդ մեզ էլ մորթելով: Երբևէ մտածել եք , որ ոչխարներն էլ կարող  են մարդկանց հետ կողք կողքի ապրել և խոսել??? Կպատասխանեք, որ ոչ երևի թե: Բայց մտածեք մի պահ , միգուցե նրանք ավելի խելացի դուրս գան , քան մարդիկ???Մարդկանց բանականությունը դնենք մի կողմ: Շատ մարդիկ դրանից էլ են զուրկ : Բայց , եթե մեզ հետ ապրեին , խոսեիր , չեմ ասում ՝ կարմիր չարուխ հագնեին արուները , իսկ էգերն էլ կիսաշրջազգեստ , բայց այնուամենայնիվ : Ինչքան հետաքրքիր կլիներ : Բա , օրինակ  Ջասթին Բիբեր լսող ոչխար , եթե լիներ : Համոզված եմ , նրանք հիմա էլ(անգիտակցորեն իհարկե մարդկանց համար անգիտակցորեն ), միգուցե  և լավ էլ գիտակից նայում են մարդկանց վրա , միգուցե և ծիծաղում նրանց տգիտության , անմտությանվրա , միգուցե և լավը սովորում նրանցից , որ մի օրէլ խոսեն և ինչու ոչ նաև մարդկանցից էլ լավը լինեն???
 ԴԵՀ !!!!Ապրենք ոչխարների հետ ՝ առանց ոչխարության , ոչխարներից վախենալով :D

                                                                                 ՈՉԽԱՐՆԵՐԻՑ ՎԱԽԵՑՈՂ ՀԱկ :)











Comments

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...