Այսօր կուզենայի ասել ընդամենը մեկ շնորհակալություն: Դա իմ շնորհակալությունն է ձեզ՝ ընթերցողներին: Իմ բլոգի հետ ապրողներին: Շնորհակալություն , որ լայքում եք , կարդում եք , նայում եք , հետաքրքրվում , մեկ-մեկ կարմրացնում եք : Ինչպես ասել է իմ մեծագույն , մեծանուն , իմ ամենասիրելի գրող , իմաստուն Ժան Ժակ Ռուսոն ."Շնորհակալությունը պարտք է , որը պետք է վճարվի , բայց որը ոչ ոք իրավունք չունի սպասելու": Դե բնական է , որ ընթերցողները չեմ կարծում կսպասեն իմ շնորհակալությանը , բայց ես կասեմ ձեզ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ : Շնորհակալություն ձեզ յուրաքանչյուրին , ձեզ , որ ինձ օգնում ու քաջալերում եք :) Շնորհակալություն ձեր կողմից ինձ ընձեռնված ՕԴի համար:
Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ փոխեցին սոցիալական կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես..... << Մարդը ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության: Իսկ ...

Comments