Այսինքն ինչ բարի???? Խայտառակ վատ երեկո , ասա ընդհանրապես ինչ եմ խոսում : Դել Բոսկեեեեե բա դու մարդ ես??? Ոնց որ Բարսայի ֆան լինի , թե չէ , որ մարդը Բարսա չի խաղում քիչ փորձ ունի հա??? Չբռնեմ Ֆրանսիային երկրպագեմ??? Կարճ ասած ուզում էի լակոնիկ լինեի ու ասեի . Առաջ Իսպանիա!!!!! Ֆրանսիա քեզ էլ եմ սիրում մանավանդ Կաբային , բայց ինչ արած Իսպանիան ուրիշա ... Մեզ հաղթանակ <3
Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :) Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել... Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...
Comments