Ահա և ես : Կրկին վերադարձա: Հիմա կասեք՝ ուր էիր , չէիր գրում և այլն: Ես էլ պատասխանեմ: Ոչ մի տեղ էլ չէի , ուղղակի համացանցը չկար : Չեմ սիրում այդ բառը , բայց ինտերնետի հայատառ տարբերակն էլ մեղմ ասած հրաշք չէ: Բայց դա մի կողմ:
Արդեն սկսվել է Եվրո 2012-ը : Չափազանց հետաքրքիր , չեմ ասի , թե ինձ համար ուրախալի , բայց միևնույն ժամանակ հետաքրքիր , գոլառատ և հուզումնալի: սակայն ամենակարևորը երևի մի բան է , որ ուղղակի ՖՈՒՏԲՈԼ կա: Առաջին հանդիպումից հետո չափազանց երջանիկ էի , քանի որ ինչքան ժամանակ է չէի դիտում և օդի պես ֆուտբոլի կարիք էր զգացվում և Լեհաստան- Հունաստան խաղն էլ սկիզբ դրեց ֆուտբոլային ցնծությանը , կարելի է ասել հենց այդ խաղը միացրեց շնչառության ապարատը: եվ գնալով ավելի եհտաքրքրացան խաղերը , գնալով թիմերն ավելի ուժեղացան: Ուղղակի աննկարագրելի հաճույք արդեն մի քանի օր ապրում եմ ժամը 20:00-ից-00:45 -ը : Բայց ամենահրաշալին , երբ սկսվում է Oceana-ի "Endleess summer" երգով և ամենավերջին պահին ցույց են տալիս Տորրեսի հրաշագույն գոլը: Ա՜հ ինչքան մեծ կարիք կար լավ ֆուտբոլի: Ճիշտ է , կուզենայի , որ Չեխիան անցներ հաջորդ փուլ , կամ նույնը Պորտուգալիան , Տորրեսը և Ռոնալդուն գոլեր խփեին , բայց ինչ արած բոլոր ցանկությունները միաժամանակ հազիվ թե կատարվեն: Սպասենք ավելի դիտարժան , կյանքով , օդով խաղերի: Առաջ Հաղթողներրրրր !!!!!
Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ փոխեցին սոցիալական կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես..... << Մարդը ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության: Իսկ ...
Comments