Սկսեմ բողոքավորի ձևով: Հիմա կասեք էլի բողոքում է , բայց ինչ անեմ??? Ախր այս ամառը գնալով դառնում է ավելի վատն ու վատը: Չեմ հասկանում միայն ինձ համար է այսքան վատ ամառը??? Այսինքն նորմալ մարդկանց տրամաբանությամբ հաստատ ամառը հանգստանալու առիթ է : Հանգստանալու՝ անտանելի ժամանակաշրջանից , երբ այդքան տանջվել ես , աշխատել , սովորել , երբ տարել ես այդ ցուրտ ձմեռը.. Բայց ես ավելի կողմ կլինեի միշտ աշխատելուն , սովորելուն ու տանջվելուն : Ուրախ կլինեի ունենալ քննություններ , տառապել գիշերները պարապելով , պատրաստվելով , բայց ոչ այսպես: Արդեն ամենասիրելի երգերն էլ դառնում են անիմաստություններ :Նույն երգը 1056 անգամ լսելը դառնում է ապուշության հասնող ձանձրալիության մարմնացում: Նույն մարդկանց Ֆեյսբուքի չատում տեսնելը հոգնեցնող է դառնում: Նույն նկարները , նույն նորությունները տարբեր կայքերում : Էլ չասեմ Պորտուգալիայի պարտությունը... Նորից ձեր գլուխը տանում եմ , բայց ինչ արած երեք ամիս տանջանքը դեռ առջևում է
Ձեր հոգնատանջ ու ձեզ տանջող Հակ :)
Ձեր հոգնատանջ ու ձեզ տանջող Հակ :)
Comments