Հունիսի 26-ին պաշտոնապես ներկայացվեց Maroon 5-ի նոր "Overexposed" անվամբ ալբոմը և այսօր կցանկանայի անդրադառնալ այդ երգերին ՝ մի քիչ լավ , մի քիչ վատ կողմերից : Առաջին երգը ` "One more night": Միանգամից թե՛ նոր երգ , թե՛ տեսահոլովակ : Հարմար էր , այսպես կասեմ , չեմ ասի հրաշալի էր , կամ խայտառակ վատ , միգուցե արդեն սովորել եմ : Տեսահոլովակը լավն է , ուղղակի մի բան չեմ հասկանում , նոր ալբոմը ավելի փոփ ուղղվածություն ունի դա հասկացանք ,, բա տեսահոլովակները??? Դրանք էլ են դարձել մի տեսակ հասարակ: Թե՛ հասարակությունը վերաբերում է "Payphone" -ի տեսահոլովակին ,թե՛ "One more night"-ի : Երեկրորդը` "Payphone" , լավն է , բան չունեմ ասելու , համենայն դեպս ալբոմի ոճին համապատասխան : Շատ եմ սիրում : Հաջորդը ՝ " Daylight": Կուլմինացիայի պահը հրաշալի է , ընդհանուր լավ երգ , ժպիտ պարգևող:" Lucky strike " Ճիշտն ասած սկզբի մասն հիշեցնում է " Иван Васильевич меняет профессию" ֆիլմի երաժշտությունը , իսկ հետո ավելի լավն է դառնում , մանավանդ կրկներգը:" The man who never lied" ահ , սա իմ սիրելի երգերից մեկն է , նամանավանդ վերնագիրը , շատ լավ երգ , կուզեի տեսահոլովակ Էլ ունենար այս երգը :" Love somebody" լավն է բան չունեմ ասելու , կրկներգը հատկապես , չէ՞ որ գրեթե բոլորը "Really want to love somebody":" Lady Killer" սպանդ երգ : Անտանելի կրկներգ :Դ Ճիշտն ասած չհավանեցի , բացի մի պահից , երբ ասում է" She's such a Lady Killer": " Fortune teller" սիրեցի այս երգը , շատ լավն է : Իսկ հաջորդ երգը ըստ իս լավագույնն է ողջ ալբոմում ՝ " Sad" դաշնամուրի և Ադամի ձայնի հիանալի միաձուլում և հիասքանչ երգ:" Tickets" եգ , էլ ավել ոչինչ չեմ կարող ասել , այսինքն թեթև , պարային ինչու ոչ երգ: "Doin' dirt" , ախ այս երգը , սկիզբը ուղղակի անտանելի է , կարծես ով ասես գրած լինի , բացի Maroon 5 խմբի որևէ անդամից , հետո ավելի լավն է դառնում , քան այդ սկզբի անհասկանալի է , թե ինչը :Դ " Beautiful goodbye! ԵՐԳ , իսկապես շատ լավ երգ , որ երբ ուզես , հավեսով կարողանաս լսել և ամենակարևորը չմոռանաս , որ Maroon 5 ես լսում : " Wipe your eyes" բացի սզբի չգիտես ինչ հատվածը , ընդհանուր երգը լավն է , բողոքելու տեղ չունեմ: Եվ վերջում "Kiss" այս երգում իմ Maroon-ն է ամբողջովին իմ սիրելի Ադամը , մի քիչ էլ հին երգի տպավորություն թողնող , բայց հրաշալի երգ:
Ահա այսքանը , լավ ալբոմ է , բայց ոչ մյուսների պես հանճարեղ : Հանճարները հանճարեղ ստեղծագործություններ են գրում և իմ հանճարներից էլ հենց դա եմ սպասում ՝Adam Levine , Jesse Carmichael , , James Valentine , Michael Madden , Matt Flyin : Բայց այնուամենայնիվ կավարտեմ ոչ թե այս ալբոմմի երգերից մեկով , այլ իմ ամենասիրելի երգերից մեկով ՝ իսկապես հանճարեղ երգ , իսկ տեսահոլովակը ինձ համար լավագույն տեսահոլովակը աշխարհում , ամեն անգամ նայում և հիանում եմ ...
Ահա այսքանը , լավ ալբոմ է , բայց ոչ մյուսների պես հանճարեղ : Հանճարները հանճարեղ ստեղծագործություններ են գրում և իմ հանճարներից էլ հենց դա եմ սպասում ՝Adam Levine , Jesse Carmichael , , James Valentine , Michael Madden , Matt Flyin : Բայց այնուամենայնիվ կավարտեմ ոչ թե այս ալբոմմի երգերից մեկով , այլ իմ ամենասիրելի երգերից մեկով ՝ իսկապես հանճարեղ երգ , իսկ տեսահոլովակը ինձ համար լավագույն տեսահոլովակը աշխարհում , ամեն անգամ նայում և հիանում եմ ...

Comments