Վաղուց չեմ անդրադարձել բլոգիս անվանը: Մտածում եմ միգուցե շնչահեղձ եք եղել???????? Թե այդպես է արձագանք եք , շուտ-շուտ կանդրադառնամ շնչելուն : Շնչե՛ք , շնչե՛ք , շնչե՛ք : Մեկ-մեկ մտածում եմ երևի շնչելը միակ բանն է , որ գումարով չէ , դա հաստատ , իհարկե բացառությամբ որոշ դեպքերի , բայց ինչպես ասում են ոչինչ առանց բացառությունների չի լինում: Վերադառնանք շնչելուն ... Նկատել եք , որ երբ լավ երգ ես լսում ինչպես ես անջատվում ???? Համենայն դեպս ես կարելի է ասել չեմ շնչում :Դ Բայց խայտառակ վատ երաժշտությունն լսելիս օդը փրկում է : Գոնե մի քանի վայրկյան այդ օդն ես շնչում և մոռանում այդ անտանելիության մասին: Շնչե՛ք: Եվ հենց օդը կտա այն , ինչ շատերը երազում են ՝ ազատություն: ՇՆՉԵ՛Ք և կզգաք , ինչպես թռչունը: Շնչե՛ք և ապրեք ՝ զգալով յուրաքանչյուր շունչն ու արտաշունչը:
Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :) Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել... Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...
Comments